MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 218

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԻՆԵ( ՀՊՄՀ)
ԱՐԱԲԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ
Հնդկաստանի միջնադարյան պատմության համար կարևոր նշանակություն են ունեցել արաբական նվաճումները: Արաբների նվաճումներն ուղեկցվում էին իսլամի տարածմամբ, ուստի Հյուսիսային Հնդկաստանում ևս ներթափանցմանը զուգահեռ տարածվեց իսլամ: Մահմեդականության տարածումը, առանց այդ էլ բազում կրոնական ուսմունքներով ու հավատալիքներով հարուստ տարածաշրջան, ունեցավ կարևոր պատմական հետևանքներ:
Հոդվածում փորձ է արվում ներկայացնել Հյուսիսային Հնդկաստանում արաբների իրականացրած նվաճումների նախադրյալները, առանձնահատկությունները և նպատակները: Անդրադարձ է կատարվում Հյուիսային Հնդկաստանում ստեղծված քաղաքական իրադրությանը, որը դիտարկվում է կարևոր նախադրյալ արաբական նվաճումների ու իսլամի տարածման համար:
7-րդ դարում Արաբական թերակղզում ձևավորվեց կրոնական նոր գաղափարախոսություն` իսլամ, ինչի շուրջ միավորվեց թերակղզու բնակչությունը` ստեղծելով իր պետությունը` Արաբական խալիֆայությունը: Արաբները իրականացրեցին ակտիվ նվաճողական քաղաքականություն` հյուսիս, արևմուտք և արևելք ուղղություններով: Արևելքում նվաճելով մի շարք տարածքներ` նրանք հասան մինչև Չինաստան և Հնդկաստան 1:
Հնդկաստանի քաղաքական պատմության մեջ նոր էջ է բացվում 8-րդ դարի սկզբից` կապված արաբական արշավանքների և նրա մի մասի նվաճման հետ: Որոշ ուսումնասիրողներ, վկայակոչելով անտիկ հունա-հռոմեական աղբյուրները, ցույց են տալիս, որ հույները հնագույն ժամանակներից ծանոթ են եղել դեպի Հնդկաստան տանող ծովային ուղուն: Այս երկու տարածաշրջաններն իրար կապված են եղել նաև առևտրական ուղիներով 2: Մեկ այլ ուսումնասիրող` հնդիկ պատմաբան Բ. Ն. Լունիյան, հիշատակելով Հին կտակարանը, նշում է, որ առևտրա-
1
Большаков О., История Халифата. Том 2. Эпоха великих завоеваний, 633-656, Москва, 2002, с. 99-116.
2
Бонгард-Левин Г. М., Бухарин М. Д., Вигасин А. А., Индия и античный мир, Москва, 2002, с. 7.
218