հրկիզումէն ետք փլատակներու տակ թողուած է »:
Ի տարբերություն Գնձիկի, Էրերինը, որտեղ ժամանակին հայտնաբերվել է Մենուա արքայի սեպագիր արձանագրություններից մեկը, հիշատակված է ուրարտական արձանագրությունների ժողովածուներում թե ՛ Մելիքիշվիլիի 26, թե ՛ Սալվինիի 27, թե ՛ Նիկոլայ Հարությունյանի մոտ 28: Հատկանշական է, որ բնակչության համար բացարձակ անհասկանալի սեպագիր արձանագրություններով քարաբեկորը գտնվել է բեմի տակ. բեմը ՝ եկեղեցու առաջակողմի բարձր մասն է, որտեղից քարոզ են կարդում, կարելի է ասել ՝ եկեղեցու գլխավոր, կենտրոնական հատվածներից մեկը: Եվ այս արձանագրությունը բնավ միակը չէ, որը գտնվել է եկեղեցում:
Այսպես, սեպագիր արձանագրություններ ժամանակին հայտնաբերվել են Վանի նահանգի այլ եկեղեցիներում նույնպես, ինչպես, օրինակ ՝ Իշպուինի և Մենուա արքաների համատեղ արձանագրությունը Վանից հյուսիս ընկած Գյուսնենց գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՝ 29, Վան քաղաքի Սուրբ Պողոս եկեղեցում 30, Սուրբ Պետրոս եկեղեցում 31, Սուրբ Վարդան եկեղեցում 32, երկու արձանագրություն Վանի Սուրբ Սահակ եկեղեցում, որոնցից մեկը խորանի տակ, մյուսը ՝ գավիթում 33, Սուրբ Հովհաննես եկեղեցու ավերակներում 34 և այլն: Սայսը հիշատակում է Վանից մեկ մղոն դեպի հյուսիս ընկած Կալաջիկ գյուղի եկեղեցու խորանի մասին, որն արձանագրություններով
26
Меликишвили Г., ВДИ, 1953, № 2, стр. 297:
27
Salvini Mirjo, Corpus dei testi urartei, Volume I, Le iscrizioni su pietra e roccia, I testi, Roma, 2008, էջ 211: Այս հուշակոթողի մի մասը( այն սկզբնապես երկու մասից է բաղկացած եղել, մեկ կորել է) այժմ գտնվում է Վանի թանգարանում:
28
Арутунян Н., նշվ. աշխ., էջ 128:
29
Арутунян Н., նշվ. աշխ., էջ 34:
30
Sayce A. H., Cuneiform insriptions of Van, Jòurnal of the Royal Asiatic society, էջ 550; Арутунян Н., նշվ. աշխ., էջ 34, 248:
31
Layard A. H., Discoveries in the Ruins of Nineveh and Babylon, London, 1853, էջ 344; Saint-Martin M., նշվ. աշխ. էջ 188; Sayce A. H., 632; Арутунян Н., նշվ. աշխ., էջ 31:
32
Арутунян Н., նշվ. աշխ., էջ 128:
33
Layard A. H., նշվ. աշխ. էջ 344; Sayce A. H., 623; Арутунян Н., նշվ. աշխ., էջ 184:
34
Saint-Martin M., Notice sur le voyage littéraire de M. Schulz en Orient, et sur les découvertes qu ' il a faites récemment dans les ruines de la ville de Sémiramis en Arménie, Nouveau Journal Asiatique, September 1828, էջ 184; Layard A. H., նշվ. աշխ. էջ 344; Sayce A. H., նշվ. աշխ., էջ 450:
213