MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 214

սալաքար էր 35 , Շուշանց գյուղի վանքից հայտնաբերված արձանա- գրության մասին 36 , Կողբանց գյուղի վանքի խորանի 37 , Վարագա վանքի եկեղեցիներից մեկի խորանը 38 , Սղգյա գյուղի եկեղեցուց հայտնաբեր- ված արձանագրությունները 39 և այլն: Եկեղեցիներում պահվող արձանագրությունների վրա, օրինակ՝ վերոհիշյալ Սուրբ Պողոս եկեղեցու և Սղգյա գյուղի եկեղեցու արձա- նագրությունների 40 (ինչպես նաև շատ այլ արձանագրությունների) 41 վրա կարելի է նշմարել խաչեր: Ըստ երևույթին խաչը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես յուրօրինակ կնիք՝ սեպագիր արձանա- գրությունը պահպանելու համար: (Օրինակ՝ Խառակոնիսի արձանա- գրությունը (տե՛ս նկար 2) 42 : Լեյարդը, պատմելով Վանի եկեղեցիներից մեկում պահվող սեպագրերի մասին, նշում է, որ պատը պետք է սպիտակեցվեր, սակայն քահանան կարգադրել է սեպագրերի հատվածները մաքրել ծեփից՝ դրանք ուսումնասիրելու համար 43 : Մովսիսյան Արտակը զրույցում նշեց, որ Աղթամարում անցկացված պեղումների ժամանակ վանքի խցերից մեկում հայտնաբերվել էին մի խումբ ուրարտական արտա- կարգ պահպանված արձանագրություններ: Միգուցե այդ նույն արձանագրությունների մասին է հիշատակում Հ.Լինչը 1892 թվականին կատարած իր ուղևորության նկարագրության մեջ. «Շէնքին արեւելեան Sayce A.H., նշվ.աշխ. էջ 454: Saint-Martin M., նշվ.աշխ. էջ 186; Sayce A.H., p.499: Վանքերում և եկեղե- ցիներում հայտնաբերված այլ արձանագրությունների մասին տե՛ս նույն տե- ղում, էջ 500, 501, 504: 37 Saint-Martin M., նշվ.աշխ. էջ 187; Sayce A.H., նշվ. աշխ., p. 509; Арутунян Н., նշվ.աշխ., էջ 109: 38 Saint-Martin M., նշվ.աշխ. էջ 187; էջ 1853; Sayce A.H., նշվ.աշխ. էջ 531: 39 Saint-Martin M., նշվ.աշխ. էջ 186; Арутунян Н., նշվ.աշխ., էջ 126, 134: 40 Սուրբ Պողոս եկեղեցու արձանագրությունը, տե՛ս՝ Н.Арутунян, նշվ.աշխ., էջ 30 (фото XII); Меликишвили Г.А, Урартские клинообразные надписи, Вестник древней истории, 1953, № 1, фото № 2, 306 և 307 էջերի միջև: Սղգյա գյուղի արձանագրությունը՝ Н.Арутунян, նշվ.աշխ., էջ 134-135 (фотоLXVII) 41 Н.Арутунян, նշվ.աշխ., էջ 98 (рис XLII), էջ 113 (фото LII ), էջ 124-125 (фото LX, LXI), էջ 139 (фото LXV), էջ 312-318 (фото CXXXVI), Խորխորյան տարեգրության կրկնօրինակի վրա՝ Н.Арутунян, նշվ.աշխ., фото LXXXV: Խառակոնիսի արձա- նագրությունը՝ տե՛ս Меликишвили Г.А, նշվ.աշխ., էջ 313-317: 42 Աղբյուրը՝ Меликишвили Г.А, նշվ.աշխ., фото № 2 314 և 315 էջերի միջև: 43 Layard A.H., նշվ.աշխ. էջ 344: 214 35 36