MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 212

քիայի արդարադատության և դավանանքների նախարարությանը ներկայացված հայկական եկեղեցիների և վանքերի ցուցակներում 21 : Նշենք, որ Գնձիկ գյուղի մասին առհասարակ շատ քիչ նյութ է պահպանվել: Ողջ մնացածների ժառանգները վերջերս համացանցում մի լուսանկար հրապարակեցին, սակայն, ցավոք, ո՛չ գերեզմանոցը, ո՛չ Սուրբ Ստեփանոսի եկեղեցին այս լուսանկարում չեն երևում: Հաջորդ վկայությունը դա Վանի վիլայեթի Վանի գավառակի Թիմարի գյուղախմբի Էրերին գյուղի բնակիչ Վարդան Գալուստյանի վկայությունն է 22 : Էրերինը գտնվում էր Վանից 23-24 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Էրերնա կոչվող լեռների արևմտյան հարթակի վրա, լճափին: Թիմարի գավառակը համապատասխանում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Տոսպ կամ Բոգունիք գավառներին: Էրերինը Ցեղասպանությունից առաջ ուներ մոտ 180 տուն հայ բնակիչ (մոտ 1000 հոգի), և, ինչպես նշում է Վարդան Գալուստյանը, նաև «եկեղեցի մը և Յովհաննէս անունով դպրոց մը (գեղեցիկ շենքով)» 23 : Եկեղեցին կոչվում էր Սուրբ Հովհաննես (հիշատակվում է նաև որպես Սուրբ Ստեփանոս), իսկ գյուղից հարավ գտնվում էր Էրէրնա Սուրբ Սահակ Պարթև վանքը, որի նկարագրությունը տվել են Ներսես Սարգսյանը և Երվանդ Լալայանը 24 : Վանքից, Լալայանի խոսքերով՝ «ժամ հեռու դէպի արեւելք գտնւում է մի ուրիշ վանքի հիմնապատ, որ այժմ յայտնի է Տէր Պետոյի վանք անունով եւ որի մոտ կայ մի սուրբ աղբիւր» 25 : Իր վկայության մեջ Վարդան Գալուստյանը նշում է, որ «եկեղե- ցուոյ բեմին տակ բևեռագիր արձանագրութիւն մը կար, բայց եկեղեցուոյ «Կոստանդնուպոլիսի Հայոց Պատրիարքի կողմից Թուրքիայի արդարա- դատության և դաւանանքների մինիստրութեանը ներկայացուած հայկական եկեղեցիների և վանքերի ցուցակները և թաքրիրները (զեկոյցները) 1912- 1913թթ., տպագրվել են Ա.Խ.Սաֆրաստյանի կողմից «Էջմիածին» ամսագրում 1965 թ. Ա-Ժ և 1966 թ. Բ, Գ, Զ-Է, Ը, Թ-Ժ համարներում: 22 Հայոց ցեղասպանությունը օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկա- յություններ: Փաստաթղթերի ժողովածու: Հատոր Ա «Վանի նահանգ», Երևան, 2012, էջ 40: 23 Այս եկեղեցու և դպրոցի մասին հիշատակություն կա նաև Գրիգոր Նա- զարյանի վկայության մեջ, տե՛ս «Վշտապատում», Երևան, 2005, էջ 22: 24 Սարգիսեան Ներսիս, նշվ. աշխ., էջ 265: Լալայեան Ե., Վասպուրական. Նշա- նաւոր վանքեր, Ազգագրական հանդէս, № 21, էջ 99: 25 Լալայեան Ե., նշվ. աշխ., էջ 99: 212 21