MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 211

է մոտ 150 սմ երկարությամբ և 90 սմ լայնությամբ մի քարակոթողի մասին: Դարասկզբի 1 օսմանյան լիրան ուներ 22,70 ֆրանկ ոսկիով ար- ժեք 14 , հետևաբար, խոսքը գնում է մոտավորապես 4500 ոսկիով ֆրանկ 15 արժողությամբ քարակոթողի մասին: Մոտավորապես նույն չափերի է Գյովելեքի (հայկական Էրմանց կամ Էրմանիս) 16 Ռուսա III-ի քարա- կոթողը. բարձրությունը 133,5 սմ, լայնությունը՝ 76 սմ, տողերի քանակը՝ մոտ 34 17 : (Տե՛ս նկար 1) 18 : Ցավոք սրտի, Գնձիկը հիշատակված չէ ո՛չ Գ. Մելիքիշվիլիի «Урартские клинообразные надписи», ո՛չ Ն. Հարությունյանի «Корпус урартских клинообразных надписей», ո՛չ էլ Մ. Սալվինիի «Corpus dei Testi Urartei» արձանագրությունների ժողովածուներում, և անհնար է նույնիսկ կռահել, թե ինչ արձանագրության մասին է խոսքը: Մենք փորձեցինք պարզել նաև անգլիացի այս հյուպատոսի անունը: Վկայության մեջ նշված է, որ Ցեղասպանությունից մի քանի տարի առաջ հյուպատոսը գյուղից տարել է ձեռագիր կոնդակը 19 : Հայտնի է մի հյուպատոսի անուն, որը գործել է օսմանյան Թուրքիայում XIX դարի վերջին և XX դարի սկզբին: Դա Չարլզ Հեմփսոնն է, անգ- լիական փոխհյուպատոսը Մուշում (Charles S.Hampson, British Vice Consul at Muş (Bitlis province)) 20 : Սակայն, հասկանալի պատճառներով, նույնականացման այլ կռվան չունենք: Գնձիկի եկեղեցու քահանայի վերաբերյալ տեղեկություններ չգտանք նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի կողմից Թուր- Հայոց ցեղասպանությունը oսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկա- յություններ: Փաստաթղթերի ժողովածու: Հատոր Բ «Բիթլիսի նահանգ», Երևան, 2012, էջ 351: 15 Կազմում է մոտ 27 հազար եվրոյի համարժեք գումար: 16 Գրեկյան Ե., Գյովելեքի ուրարտական արձանագրությունը, Պատմաբանա- սիրական հանդես, 2004, № 1(224), էջ 224, վերակազմությունը՝ էջ 227: 17 Salvini M., Una stele di Rusa III Er