ափին գտնվելու մասին գրում է նաև Հովհաննես Տեր-Մարտիրոսյանը( Ա-Դո). « Շիրվանի գաւառը... ոռոգւում է Արևելեան Տիգրիսի ջրով » 9:
Ամենայն հավանականությամբ, Գնձիկը պետք է փնտրել կամ Աղձնիքի Աղձն գավառում կամ Մոկքի Իշայր գավառում ՝ Արևելյան Տիգրիսից հյուսիս ընկած հատվածներում:
Ցավոք, Գնձիկ գյուղի մասին որևէ լրացուցիչ տեղեկություն XIX դարի ուղեգրություններում 10 չհաջողվեց գտնել:
Պատմելով գյուղի մասին( նշենք, որ 600 բնակչից կենդանի են մնում ընդամենը 20 մարդ ՝ 6 տղամարդ և 12 կին և երեխա)՝ Բերխո Ազոյանը մասնավորապես նշում է.
« Եկեղեցւոյ մէջ կային ձեռագիր Աւետարաններ, նաև հին ձեռագիր կոնդակ մը, որու վրայ նկարուած էր Ս. Կոյս Մարիամի պատկերը, զօր անգլիական հիւպատոս մը մի քանի տարի առաջ տարաւ: Եկեղեցւոյ մօտ, գերեզմանատան մէջ երկու արշին երկայնութեամբ և չորս թիզ լայնութեամբ քար մը կայ, որու երկու երեսներուն վրայ բևեռագիր արձանագրութիւններ կան... Պիթլիսի անգլիական հիւպատոսը 200 օսմ. լիրայի գնահատած է այդ քարը, բայց գիւղի քահանան` [ Տէր ] Գորգիզը, չէ համաձայնած տալու » 11:
Մեկ թուրքական արշինը( arşın( zira)) մոտ 75 սմ 12 էր կազմում, մեկ թուրքական թիզը կամ թզաչափը ՝ 23 սմ 13, հետևաբար, խոսքը գնում
9
Ա-Դո( Տեր-Մարտիրոսյան Հովհաննես), Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայէթները, Երևան, 1912, էջ 153:
10
Միրախորեան Մանուէլ, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի: Սարգիսեան Ներսիս, Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս, Վենետիկ, 1864: Ա-Դո( Տեր-Մարտիրոսյան Հովհաննես), Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայէթները, Երևան, 1912: Lynch H. F. B, Armenia, Travels and studies, vol. I, II, London, 1901 և այլն:
11
Հայոց ցեղասպանությունը oսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ: Փաստաթղթերի ժողովածու: Հատոր Բ « Բիթլիսի նահանգ », Երևան, 2012, վկայություն № 76, էջ 117-118:
12
Տարբեր երկրներում արշինի չափը տարբեր է եղել ՝ տատանվելով 65,2 – 112 սմ սահմաններում ։: Ռուսական արշինը կազմում էր 71 սմ, թուրքականը ՝ մոտ 75 սմ: Տե ՛ ս Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. II, էջ 119:
13
Թզաչափը կամ թիզը հավասար է 0,233 մետրի, տե ՛ ս « Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին », Թուրքական աղբյուրներ մաս Գ, Էվլիյա Չելեբի( թարգմանություն, առաջաբան և ծանոթագրություններ Ա. Խ. Սաֆրաստյանի), էջ 317:
210