MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 209

րակից շրջանների տեղանունների բառարանում» Շիրվանի գավառակը նույնացված է Մոկս նահանգի Արգասովիտ գավառին 4 : Սակայն Շիր- վանի գավառակը գտնվում է Արևելյան Տիգրիսի (Ջերմի) և Բաղաղեշ և Տատիկ գետերի միջագետքում, Սղերդից դեպի հյուսիս-արևելք, ինչը համապատասխանում է Աղձնիք նահանգի Աղձն (Արզն) կամ Կեթիկ գավառներին, որոնց սահմանակից էին Մոկսի Իշայր և Միւս Իշայր գավառները, բայց ոչ Արգասովիտը, որը թե՛ Երեմյանը, թե՛ Բ.Հարու- թյունյանը տեղադրում են Մոկքի Իշայր գավառից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում, Արևելյան Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի՝ ներկայիս Կերկանդիլ-սու գետակի ձորահովտում 5 : Սղերդի գա- վառի արևելյան հատվածը, ըստ վերոհիշյալ հեղինակների, համապա- տասխանում է պատմական Մոկքի Իշայր գավառին 6 (ուշ շրջանում՝ Բիթլիսի գավառի Խիզանի գավառակին), և Արևելյան Տիգրիսից (Ջեր- մից) դեպի հարավ ընկած Արքայի գավառին (Մոկս Առանձնակին) Որբ գետի հովտում (ավելի ուշ՝ Սղերդի գավառի Բարվառի գավառակին) 7 : Ըստ երևույթին, տվյալ դեպքում պետք է բացառել նաև Կեթիկն ու Միւս Իշայրը, քանի որ վկայության մեջ հիշատակվում է Բոհտան (իմա՝ Արևելյան Տիգրիս) գետը 8 , ինչից կարելի է ենթադրել, որ գյուղը գետից շատ հեռու չպետք է լիներ: Շիրվանի գավառի՝ Արևելյան Տիգրիսի Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևան, 1998, հ. IV, էջ 135: 5 Տե՛ս Երեմյան Ս.Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի (փորձ VII դարի հայկական քարտեզի վերակազմության ժամանակակից քարտեզագրական հիմքի վրա), Երևան, 1963, էջ 39: 6 Երեմյան Ս.Տ., նշվ.աշխ., էջ 54: Հարությունյան Բ., «Մեծ Հայքի Մոկք աշխարհը ըստ «Աշխարհացոյց»-ի», ՊԲՀ, 1990, № 1, էջ 48: Նույն կարծիքն է արտա- հայտված Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում, հ. IV, էջ 141: 7 Երեմյան Ս.Տ., նշվ.աշխ., էջ 71: Բ.Հարությունյան, նշվ.աշխ., էջ 45: Բ.Հարու- թյունյանի «Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի եւ այլ աղբիւների» քարտեզը համացանցում տեղադրված է հետևյալ հասցեում՝ http://hayk.org/am/files/Map_Arm/Map.htm: 8 Բերխո Ազոյանը նշում է, որ «7 տարեկանէ վար տղաները և կիները գերի տարին և Բոհտանի գետին (Տիգրիս) մէջ խեղդեցին բոլորը» , տե՛ս Հայոց ցեղասպանությունը oսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ: Փաստաթղթերի ժողովածու: Հատոր Բ «Բիթլիսի նահանգ», Երևան, 2012, վկայություն № 76, էջ 118: 209 4