MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 208

ԽԱՆԶԱԴՅԱՆ ՄԱՐԻԱՄ (ԱԻ) ԳՆՁԻԿ ԵՎ ԷՐԵՐԻՆ ԳՅՈՒՂԵՐԻ (ԲԻԹԼԻՍԻ ԵՎ ՎԱՆԻ ՎԻԼԱՅԵԹՆԵՐ) ԿՈՐՍՎԱԾ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1916 թվականին Հայ Հեղափոխական Դաշնակցությունy նախա- ձեռնում է տեղեկությունների հավաքագրում Ցեղասպանությունից հետո Անդրկովկասի տարբեր վայրերում իրենց ապաստանը գտած հայ փախստականների շրջանում: Հարցադրումներից մեկը ներառել է փախստականների հարազատ բնակավայրերի նախկին վիճակի ճշգրտումներ, մասնավորապես բնակավայրում եղած եկեղեցիների, վանքերի, դպրոցների, մշակութային հաստատությունների, կորած կամ ոչնչացված հնությունների, հազվագյուտ իրերի, ձեռագրերի մասին տեղեկությունների հավաքագրում: Ցեղասպանությունը վերապրած մարդկանց այս վկայությունները ամփոփվեցին «Հայոց ցեղասպանու- թյունը oսմանյան Թուրքիայում: Վերապ