գավիթ բնակավայրից 10: Կավանոթների եզրագոտիներում տեղ գտած մեանդրաձև, պարույրաձև զարդամոտիվներն աղերսվում են վիշապօձի հետ ՝ խորհրդանշելով անմահություն և որպես պտղի, կենաց ծառի պահապան 11:
Այս տիպի զարդագոտիներն իրենց բնույթով շատ նման են գործվացքի: Այստեղ տեղ գտած որոշ էլեմենտներ նույնությամբ արտացոլվում են հայ ազգագրական որոշ գործվացքներում ` կարպետի և ասեղնագործության մեջ 12:
Որպես բուսական մոտիվ
Պարույրի ընկալումը ՝ որպես բուսական մոտիվի բաղկացուցիչ մաս, հանդիպում ենք Շրեշ-բլուրի, Մոխրաբլուրի, Շենգավիթի, Կառնուտի և մի շարք այլ հուշարձաններում 13: Այս օրինակները իրենցից ներկայացնում են մեկ հիմքից վեր բարձրացող տերևներ, ցողուններ և հասկեր ՝ հաճախ դեպի աջ և ձախ թեքված, որոնք ավարտվում են պարույրաձև ծայրերով( աղ. I, նկ. 7-10, 12): Նման կոմպոզիցիաները հիշեցնում են ծաղկի թուփ 14, ցորենի հասկեր( աղ. I, նկ. 8) և այլ բուսական մոտիվներ: Նրանցում տեղ են գտել կենաց ծառ պատկերող օրինակները( աղ. I, նկ. 8-11), որոնք հանդիպում են ինչպես առանձին, այնպես էլ ՝ զույգ թռչունների միջև պատկերված( աղ. I, նկ. 10 15, 11 16): Կենաց ծառ խորհրդանշող պատկերները գրեթե միշտ ներկայացված են մեկ հիմքից վեր խոյացող և անկյուն կազմող զույգ ժապավեններ, որոնք հաճախ ավարտվում են պարույրներով, նաև ՝ զույգ թռչունները կենաց ծառի առջև. այս կոմպոզիցիաները շատ բնորոշ են կուր-արաքսյան մշակույ-
10
Шенгавит, Каталог... նշվ. աշխ.:
11
Խանզադյան Է., Գառնի IV, նշվ. աշխ., էջ 149:
12
Azizyan A., հրատ. ընթ., Comparative Parallels in 19-20 centuries Rug and Early Bronze Age / Kura-Araks / Pottery Ornamentation Motifs. Ministry of Culture of RA, Armenian Knot: Traditions of Carpet Weaving Art, International Conference 20-22 November, 2013 Yerevan.
13
Խանզադյան Է., Շրեշ-բլուրի և Քյուլ-թափայի խեցեղենն ու նրա արվեստը, ՊԲՀ 1964 / 3, էջ 223, աղ. I-1,2,5,6:
14
Նույն տեղում, էջ 223:
15
Badalyan R., Avetisyan P., Bronze and Early Iron Age Archaeological Sites in Armenia / BAR International Series, 1697, Oxford, 2007, p. 103, fig. 1.
16
Демирханян А., К проблеме символики треxчастныx композиций древней Армении, ИФЖ 1982 / 4, աղ. 1, նկ. 4:
200