MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 201

թին, որտեղ պարույրի առկայությունը երբեմն կարևորագույն մասերից մեկն է դառնում՝ խորհրդանշելով կենաց ծառի կամ բույսի կենսունակությունն ու աճը: Որպես կենդանակերպ մոտիվ Հետաքրքրական է նշել, որ կուր-արաքսյան խեցեղենի զար- դաբանման մեջ շատ հաճախ պատկերված են լինում երկրաչափական մոտիվներ՝ միաժամանակ համադրված գալարվող պարույրների ու հա- մակենտրոն շրջանների հետ: Խեցանոթների մեծ մասամբ՝ իրաններին (ավելի քիչ՝ ուսերին և վզին) պատկերված հորինվածքներում հանդի- պող որոշ պարույրներ կենդանակերպ են: Այստեղ պարույրն իր սա- հուն, պլաստիկ ոճով ու կատարումով տարբերվում է զուգահեռ պատ- կերված մյուս զարդաձևերից, որոնք շատ ավելի երկրաչափական են: Խիստ տարբեր լինելով հանդերձ՝ խեցեգործ վարպետը շատ հմուտ ար- վեստագետի մակարդակով կարողացել է համադրել այս երկու՝ ոճա- բանորեն իրարից խիստ տարբեր մոտիվները, որտեղ, երկրաչափական առանձին էլեմենտներից և եզրագոտիներից բացի, առկա են նաև երկ- րաչափական լուծում ստացած` եռանկյունաձև իրանով թռչնի պատ- կերներ՝ պարուրաձև պոչերով: Օրինակներ՝ իրանի մեջ ներառված (աղ. II, նկ. 1 17 ) պարույրաձև պոչերով (աղ. I, նկ. 11 18 , աղ. II, նկ. 5 19 ) մաս կազմող թռչուններ, գալարվող օձեր (աղ. II, նկ. 3 20 , 4 21 ) և խոյեր՝ շեշտված պարույրաձև եղջյուրներով (աղ. II, նկ. 2 22 , 6 23 , 7 24 ): Որոշ զարդամոտիվների ծագման հետ կապված՝ պետք է հաշվի առնել նրանց առնչությունը կենդանիների վարքի, բույսերի կառուց- վածքի, բնականոն երևույթների և բնության տարերքների հետ: Շենգավիթ, Ս. Սարդարյան 1967-1969թթ. պեղ., Էրեբունի պատմահնագի- տական արգելոց-թանգարան, ինվ. N 1-400: 18 Демирханян А., ИФЖ 1982/4, նշվ. աշխ.,աղ.1, նկ. 4: 19 Sagona A., The Caucasian region in the Early Bronze Age//BAR International Series, 214, Oxford, 1984. աղ. 123, նկ. 259: 20 Бадалян Р., Раннебронзовое поселение близ с. Карнут, ИФЖ 1984/1, նկ. 2-18: 21 Եգանյան Լ., Քուռարաքսյան մի կարասի զարդագոտու սիմվոլիկայի շուրջ, Գիտական աշխատություններ XV, 2012, էջ 37: 22 Sagona A.,1984, նշվ. աշխ., աղ. 120, նկ. 191: 23 Куфтин Б.А., Урартский «колумбарий» у подошвы Арарата и Куро-аракский энеолит, Вестник Гос. Музея Грузии т. XIII В, Тбилиси. նկ. 55-2: 24 Խանզադյան Է., Գառնի IV, նշվ. աշխ., նկ. 73: 201 17