MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 199

հմտորեն շաղկապվել են իրար և տարածում են գտել տվյալ մշակույթի գրեթե բոլոր կենտրոններում: Ելնելով պարույրի և համակենտրոն շրջանների խորհրդանշա- կան առանձնահատկություններից՝ առանձնացրել ենք չորս կոմպոզի- ցիոն խումբ: Որպես երկրաչափական մոտիվ Երկրաչափական մոտեցումով կատարված պարույրները, ի տարբերություն մյուս ներքոնշյալ խմբերի, հազվադեպ են հանդիպում: Որպես կանոն, պատկերված են լինում մեծ մասամբ կավանոթի վզին` եզրագոտիներում, հազվադեպ՝ իրանին (աղ. I, նկ. 1-6): Եզրագոտի- ներում պատկերված պարույրները երկրաչափական են, պատկերված են բացարձակապես գծազարդ կատարման եղանակով (աղ. I, նկ. 2 4 , 6 5 ), իսկ իրանի վրա պատկերվածները՝ ռելիեֆ կամ ներճկման կատա- րումով (աղ. I, նկ. 1 6 , 3 7 , 4 8 , 5 9 ): Եզրագոտիներում հանդիպող բազմա- գալար պարույրների երկրաչափական պատկերները թույլ են տալիս զուգահեռներ տանել նույն մշակույթի կավանոթների իրանին հանդի- պող նմանատիպ մոտիվների միջև: Օրինակ, կարասի իրանի բեկոր՝ ռելիեֆ ուղանկյունաձև պարույրով և կճուճներ` իրանի հատվածում զարդարված երկրաչափական էլեմենտներով (աղ. I, նկ. 1, 3, 4): Բազ- մագալար երկրաչափական պարույրները, մեանդրները, կեռերը սովո- րաբար ռիթմիկ հաջորդաբար կրկնվելով ներկայացվում են զարդա- գոտիների մեջ ներառված: Ամենից հաճախ հանդիպող այս տիպի զարդագոտիները բնորոշ են կառնուտ-շենգավիթյան խմբին: Առավել հարուստ զանազանությամբ զարդարված անոթներ հայտնի են Շեն- Խանզադյան Է., Գառնի IV, Հնագիտական պեղումները Հայաստանում, N 12, Երևան, 1969, նկ. 87, գծ.19: 5 Շենգավիթ, Ս. Սարդարյան 1967-1969 թթ. պեղ., Էրեբունի պատմահնագի- տական արգելոց-թանգարան, ինվ. N 1-427: 6 Շիրակավան, Ռ. Թորոսյանի, Օ. Խնկիկյանի, Լ. Պետրոսյանի 1977-1981թթ. պեղ., Սարդարապատի hուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան, ինվ. N 266-198: 7 Խանզադյան Է., Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. III հա- զարամյակում, Երևան, 1967, Հ ՍՍՀ ԳԱԱ հրատ., էջ 65, նկ.16: 8 Նույն տեղում, էջ 65, նկ.16: 9 Նույն տեղում, էջ 64, նկ.15: 199 4