MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 198

ԱԶԻԶՅԱՆ ԱՆՆԱ (ՀԱԻ) ՊԱՐՈՒՅՐԸ ԵՎ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆ ՇՐՋԱՆԸ ԵՎ ՆՐԱՑ ՏԻՊԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՐ-ԱՐԱՔՍՅԱՆ ԽԵՑԵՂԵՆԻ ԶԱՐԴԱՄՈՏԻՎՆԵՐՈՒՄ Պարույրը և համակենտրոն շրջանը վաղբրոնզեդարյան կուր- արաքսյան մշակույթում բավական հաճախ հանդիպող զարդաձևերից են 1 : Այս մոտիվները ավելի հաճախ հանդես են գալիս կուր- արաքսյան խեցեղենի երկրորդ փուլում և կատարված են մեծ մասամբ ռելիեֆ և ներճկման եղանակներով, բացառությամբ՝ գծազարդ կատարման եղանակի: Խեցանոթներին զարդարված լինելուց բացի, պարույրը հազվադեպ օրինակներով վկայված է մետաղե իրերում 2 : Այն, լինելով արխայիկ պատկեր, հայտնի է նաև վաղբրոնզեդարի ժամանակաշրջանի և նրան նախորդող այլ մշակույթներում 3 : Պարույրն ու համակենտրոն շրջաններն իրենց պլաստիկ կա- տարման ոճով հանդես են գալիս ինչպես առանձին, այնպես էլ՝ այլ զարդաձևերի, մեծամասամբ՝ երկրաչափական մոտիվների հետ համա- դրված կոմպոզիցիոն պատկերներում: Ոճաբանորեն իրարից տարբեր լինելով հանդերձ՝ այս երկու զարդաձևերը խեցե