ուխտատեղի է եվրոպացի հույների համար: Տարածքում պահպանվել է ամրոցի հետքեր, իսկ թերակղզու առավել բարձրադիր հատվածներում ՝ խաչանշաններով քարեր:
Իսկ գյուղի եզրին է գտնվում XVI-XVII դդ. գերեզմանատունը ՝ մոտ երկու տասնյակ կապտատաշ խաչքարերով, հարավարևելյան բլրի վրա էլ XVII դարի եկեղեցու ավերակներն են, որտեղ պահպանվել է նաև հոյակերտ մի խաչքար( XIII դար) 15: Գյուղի տարբեր հատվածներում կան խաչքարեր, որոնցից մեկն ունի արձանագրություն. Խաչքարի( 170x90սմ) վերին ձախ հատվածը վնասված լինելու պատճառով վիմագիրը թերի է ընթերցվում, 7 տող( նկ. 4):
4. Ի ԹՈՒ�ԻՆ� ՈՁԹ( 1340) ՅՍ …./ �ԿԱՆ�ԿՆԵՑԻ ԶԽԱՉՍ …../ ՍԻՐԵԼԻ …/ �Մ�ԽԻԹԱՐ / …. Ի / ՆԱՆ / ԱՅ:
ՋԻԼ-Ջիլ գյուղը գտնվում է համանուն գետակի ափին, ծովի մակերևույթից 2040 մ բարձրության վրա: Մինչև XX դարի 80-ական թթ. եղել է թուրքաբնակ, ներկայիս բնակիչները տեղափոխվել են Դաշքեսանի շրջանի Ղուշչի կամ Կուշչի գյուղից:
Ըստ Ե. Լալայանի` XX դարի սկզբին գյուղն ունեցել է 4 եկեղեցի, որոնցից մեկն ավելի մեծ էր և ծառայում էր իբրև փարախատեղի 16, իսկ երկու եկեղեցիները հիմնովին ավերված, երրորդի քարերն էլ օգտագործել էին տարբեր նպատակներով 17: Ս. Բարխուդարյանը ևս նշում է 4 եկեղեցիների ավերակների մասին, որոնք կառուցված են եղել անտաշ քարից 18: Ներկայումս կանգուն է XVI-XVII դդ. եկեղեցին, որը թաղածածկ, ուղղանկյուն հատակագծով կառույց է, վերանորոգման ընթացքում որպես շինաքար օգտագործվել են տասնյակ խաչքարեր: Գյուղի հյուսիսարևելյան եզրին կա գերեզմանատուն` անտաշ տապանաքարերով 19: Ջիլ համայնքից Ե. Լալայանը հիշատակում է 1 վիմագիր 20: Այցելության ընթացքում մեր կողմից գրառվել է ևս մեկ վիմագիր, որը կիսատ է: Այն գտնվում է գյուղի գրեթե կենտրոնում Ջիլ գետակի ափին և հայտնաբերվել է վերջին տարիներին, 1 տող,( նկ. 5):
5. ՍԵՔ ՍԱՐԿՍԱՒԱԳ ՈՒ ՏԻՐ …
15
ԴՀՎ, պրակ IV, էջ 382, արձ. 1542:
16
Լալայեան Ե, նշվ. աշխ., էջ 30:
17
Լալայեան Ե., նշվ. աշխ., էջ 31:
18
ԴՀՎ, պրակ IV, էջ 383:
19
ԴՀՎ, պրակ IV, էջ 383, արձ. 1544:
20
Լալայեան Ե, նշվ. աշխ., էջ 31: 193