MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 192

տանիքը իջել է, միակ մուտքը արևմուտքից է: Տարածքից հայտնաբերված խեցեղենի բեկորները թվագրում են XIII-XVII դդ. 9: Բլրի ստորոտին կանգուն է վերջին տարիներին վերանորոգված եկեղեցին, որի պատերի մեջ կան տասնյակ խաչքարեր: Հայտնի է, որ XIX դարի 60-ական թթ. եկեղեցին կիսաքանդ էր, « միայն որմունքն կիսով չափ կանգուն, որոյ մէջ կան խաչքարեր » 10: Հարավային խորանի մոտ եղել են երեք արձանագիր խաչքար, որոնք այսօր տեղում չեն: Եկեղեցու բարեկարգ բակում կան խաչքարերի բեկորներ, որոնցից մեկն ունի մանրագիր և դժվարընթեռնելի արձանագրություն( 9 տող), ընթեռնելի է խաչի վերին թևի գիրը( նկ. 2): 2. Ի ԹՎ / ԻՍ ՀԱՅՈՑ / ՈՀԶ( 1227): Գյուղամիջում Սերգեյ Մարգարյանի տնամերձում կանգուն է XVI դ. խաչքար( 86x42սմ)՝ արձանագրությամբ`5 տող,( նկ. 3): 3. ԹՎ. ՋՂԹ( 1550)/ ՍԲ Խ�Ա�ՉՍ Բ�ԱՐ�Է�ԽԱՒ�Ս Հ�Ո�Գ�ՈՅՆ� /
ՈՐՈՆԻՆ ՈՒԼ / ԽԱԹՈՒՆՄԱՄ / ԻՆ:
Խաթուն թուրքերենից թարգմանվում է տիկին: Հայերենում գործածական է եղել Խաթուն արմատով իգական անձնանուններ 11, որոնք նույն նշանակությունն են ունեցել: Խաթունմամ անձնանունը հանդիպում ենք XV դարից, նշանակում է ՄԵԾ ՄԱՅՐ: XIV դարից գործածվել է նաև Ուլխաթուն անձնանունը 12:
ԱՐՏԱՆԻՇԸ գտնվում է համանուն ծոցի ափին, ծովի մակերևույթից 1975 մ բարձրության վրա: Գյուղը հայտնի է նաև Ադաթափա, Արդանիշ, Արտանիչ, Արտավունջ տարբերակներով: XIX դարի կեսերին այն հիշատակվում էր Օրդանիչ 13 կամ Օրթանիչ 14 տարբերակով: Եղել է թուրքաբնակ, ավելի վաղ բնակվել են հայերը: Արտանիշը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով. թերակղզու վրա է գտնվում հունադավան եկեղեցի` անմշակ քարից կառուցված, որն
9
Խեցեղենի թվագրման հարցում մեզ օգնել է ՀԱԻ միջնադարյան հնագիտության բաժնի գիտաշխատող Ա. Բաբաջանյանը:
10
Մ. Սմբատեանց, նշվ. աշխ., էջ 630:
11
Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, հատոր Բ, Երևան 1944, էջ 447-451:
12
Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, հատոր Դ, Երևան 1948, էջ 198:
13
Մ. Սմբատեանց, նշվ. աշխ., էջ 631:
14
Շահխաթունեանց Յովհ., Ստորագրութիւն Կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, Էջմիածին, 2014:
192