MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 191

ԴՐԱԽՏԻԿ բնակավայրը հիշատակվում է Սյունյաց նահանգի Սոդք գավառում Դրաքտիկ տարբերակով 2 : Գեղատեսիլ այս գյուղում XX դարի սկզբներին եղել է «հին եկեղեցու հիմնապատեր և մի քանի խաչարձաններ՝ առանց գրութեան» 3 : 1830-ական թթ. մինչև 1980-ական թթ. եղել է թուրքական բնակավայր և կոչվել է Թոխլուջա: Ներկայումս գյուղում կանգուն է 5 խաչքար, երկուսը` դպրոցամերձ տարածքում, երեքը` գյուղի հյուսիսային բլրի վրա: Մեր կողմից ընդօրինակվել է մեկ վիմագիր, որը փորագրված է խաչքարի (XIV-XVIդդ.) ստորին մասում: Վիմագրի վերջին բառը վնասվել է պատվանդանին ամրացնելու հետևանքով, 4 տող (նկ.1): 1. ԽԱՉ/Ս ԱՍԼԱ/ՆԻ ՍՈՍԻ ՄԽԻԹԱՐ/Ա ԵՍ ԺՈՂՈ--ԵՑԻ ՇՈՐԺԱՆ 4 Մ. Սմբատյանցը հիշատակում է Շօրջայ, իսկ Ե. Լա- լայանը` Շորջալու կամ Նոր Քեթի, որը «թրքաբնակ մի աննշան գիւղ է, ուր նոյնպէս կայ մի աւեր եկեղեցի» 5 : Բացի այդ ազգագրագետը նշում է, Սևանա լճի ափին կա նաև Շորժա կամ Նադեժդինօ գյուղը 6 , որը երեք կողմից շրջապատված է բլուրներով: Գյուղի բնակիչները աղանդա- վորներ են՝ տեղափոխված 1851 թ. Սամարայից 7 : Մ. Սմբատյանցը հիշատակում է 3, իսկ Ե. Լալայանը` 4 վիմագիր (3-ը փոխառված նախորդ հրատարակչից), որոնք չկան Դիվանում 8 : Երեք վիմագիր էլ հրատարակել է վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը. ևս երկուսը գրառվել է մեր ուսումնասիրության ընթացքում, ընդհանուր` ինը վիմագիր: Շորժան լեռնային բնակավայր է (1900 մ բարձր.), այն բնակելի է եղել դեռևս 2-1 հազ. Ք.Ա.: Միջնադարյան հուշարձաններից հայտնի է գյուղի եզրին բլրի գագաթին գտնվող կիսավեր XVII դարի մատուռը: Այն կառուցված է անմշակ քարից, ունի ուղղանկյուն հատակագիծ, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (այսուհետ` ՀՀՇՏԲ), հատոր 2, Երևան, 1988, էջ 150: 3 Լալայեան Ե., Նոր Բայազեդի գաւառ կամ Գեղարքունիք, Ազգագրական հանդէս (այսուհետ` ԱՀ), գիրք 19, էջ 34: 4 ՀՀՇՏԲ, հատոր 4, Երևան 1998, էջ 151: 5 Լալայեան Ե, ԱՀ, էջ 19: 6 Լալայեան Ե, նշվ. աշխ., էջ 33: 7 Խոսքը Վերին և Ներքին Շորժա բնակավայրերի մասին է: 8 Դիվան հայ վիմագրության (այսուհետ ` ԴՀՎ), պրակ IV, էջ 384: 191 2