Հ Ի Ն ԵՎ Մ Ի Ջ Ն Ա Դ Ա Ր Յ Ա Ն Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԱԴԱՄՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ( ՀԱԻ)
ՆՈՐԱՀԱՅՏ ՎԻՄԱԳՐԵՐԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՓԻՆ
Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ենթաշրջանը թեև հարուստ չէ պատմաճարտարապետական հուշարձաններով, սակայն դրանք բոլոր ժամանակներում մնացել են մասնագետների ուսումնասիրությունից դուրս: XIX դարի հայ տեղագիրները( Հովհաննես եպիս. Շահխաթունյանց, Սարգիս Ջալալյանց, Մեսրոպ արք. Սմբատյանց, Ղևոնդ Ալիշան, ազգագրագետ Երվանդ Լալայան) անդրադարձել են նախկին Նոր Բայազետ գավառի հուշարձաններին, սակայն շրջանցել են Սևանի արևելյան լճափնյա բնակավայրերը( նախկինում թուրքաբնակ` Դրախտիկ, Շորժա, Արտանիշ, Ջիլ): Դա պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով. ինչպես նշում է տեղագիր Մեսրոպ Սմբատյանցը կային թուրքաբնակ գյուղեր, որոնք ճանապարհից հեռու և վտանգավոր էին, չկարողացան լինել այդ բնակավայրերում 1:
Վերոնշյալ բնակավայրերում ընդհանուր հաշվվում է մոտ 60 հուշարձան, որոնց մեծ մասը միջնադարյան կոթողներ են և հանրապետական նշանակության խաչքարեր: Սակավ են նաև վիմագրերը. Մեսրոպ արք. Սմբատյանցը այս տարածքներից գրառել է` երեք վիմագիր Շորժայից, իսկ Երվանդ Լալայանը` 4 վիմագիր` 3-ը արտագրելով նախորդ հրատարակչից: Դիվան հայ վիմագրության պրակում ներկայացվում է 9 վիմագիր, իսկ 2015-16 թթ. կատարած մեր ուսումնասիրությունների արդյունքում ընդօրինակվել է 5 վիմագիր( ընդհանուր 18 վիմագիր): Ուսումնասիրությունների հիմնական նպատակն էր գտնել նոր կոթողներ, համեմատել նախկինում հրատարակված վիմագրերը, ճշգրտել եղած կոթողների գտնվելու վայրը:
1
Սմբատեանց Մ., Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր- Բայազիտ գաւառ( այսուհետ` Տեղագիր Գեղարքունի), Վաղարշապատ, 1895, էջ 631:
190