MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 194

Ջիլ տանող ճանապարհի աջ հատվածում տեղադրված է խաչքար (XIII-XIV դդ.), որը բերվել է Դաշքեսանի շրջանի (ներկայիս` Ադրբե- ջան) Ղուշչի (Կուշչի, Խաչակապ) գյուղի Ս. Թարգմանչաց եկեղեցուց: Այս նշանավոր վանքն ըստ ավանդության հիմնադրել է Մեսրոպ Մաշտոցը։ Այստեղ է գործել նաև Սահակ Պարթևը, նրանք թարգմանել են Աստվածաշունչը, որտեղից էլ առաջացել է Թարգմանչաց վանք անունը: Եկեղեցին վերակառուցվել է 989 թ., որից հետո դարձել է միջնադարյան գրչության հայտնի կենտրոն: XIX դարի վերջերին այն նորոգել է գանձակեցի մեծահարուստ Ներես Բեկ Աբրահամ Տեր-Ներ- սիսյանն իր միջոցներով: Այս իրադարձությունների մասին է վկայում Ղուշչիի բնակիչների կողմից Ջիլ գյուղ տեղափոխած եկեղեցու մետաղ- յա խաչի մակագրությունը (նկ. 6): 6. 450, 1029 և 1883: Այսպիսով, մեր ուսումնասիրությունների ընթացքում Ճամբա- րակի ենթաշրջանի չորս բնակավայրերից գրառվեց հինգ վիմագիր: Ժամանակն իր դաժան կնիքն է թողնում նյութական մշակույթի վրա, ուստի անհրաժեշտ է օր առաջ հավաքել ու պահպանել այն գոհարները, որոնք դարեր շարունակ արարել են մեր նախնիները։ Լիահույս ենք նաև, որ ժամանակի ընթացքում հնագիտական ուսումնասիրությունները հնարավորություն կտան հայտնաբերել նոր կոթողներ և վիմագրեր, որոնց շնորհիվ էլ ավելի կհարստանա Գեղամա աշխարհի վիմագրագիտական ժառանգությունը: ADAMYAN SUSANNA (IAE) NEW-FOUND EPIGRAPHS ON THE EASTERN SHORE OF LAKE SEVAN Gegharkunik region is rich in historical and architectural obelisks, which have been numerously studied by the experts. However, the monuments of sub-region Tchambarak were all times left out of study, including the settlements located at the North-Eastern shore of Lake Sevan (Drakhtik, Shorja, Artanish, Jil). Although the surveyors of the XIX century Hovhannes bishop Shahkhatunyants, Sargis Jalalyants, Mesrop archibishop Smbatyants, ethnographer Ervand Lalayan referred to the monuments of former Nor Bayazet province, but they bypassed the eastern littoral 194