MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 187

կանացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը մեծ չափով պայմանա- վորեցին Արաբական աշխարհում, մասնավորաբար՝ ՊԾԱԵՀԽ երկրնե- րում, կանանց իրավունքների ընդարձակումը և նրանց մասնակցության աճը: ՊԾԱԵՀԽ երկրներում շատ կանայք զբաղվում են նաև մանր ձեռնարկատիրությամբ: Ինչպես այլ, այնպես էլ ՊԾԱԵՀԽ անդամ երկրներում կանանց հասարակական կազմակերպությունները կարևոր նշանակություն ունեն կանանց լիդերական կարողությունների բացահայտման ու զար- գացման, ընդհանրապես նրանց դերի բարձրացման, քաղաքական ու հասարակական գործընթացներում, նաև պետական հիմնարկներում կանանց ներգրավվածության գործում: Առանձին հեղինակներ ՊԾԱԵՀԽ երկրներում կանանց մաս- նակցությունը սահմանափակող գործոնների շարքում կարևոր են հա- մարում անհատի ներքին անհատական մոտեցումը, որը նախ և առաջ պայմանավորված է անհատի մշակութային և արժեքային համա- կարգով և դրանով պայմնավորված հոգեբանական ու կենցաղային առանձնահատկություններով: Մեկ այլ մոտեցմամբ, չնայած կրթության տարածմանը, նյութական ու մտավոր բնագավառներում կանանց հա- սարակական մասնակցությունը դեռևս լիովին չի իրականացվում: Այս երևույթը կապված է հասարակության հայրիշխանական բնույթի հետ և ընդգրկում է ողջ աշխարհը 9 ։ Մեկ այլ տեսանկյունից, կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտներն են համարվում կանանց ղեկավարման հանդեպ ավանդական մոտեցումները 10 : Իսկ մյուս մո- տեցմամբ, հասարակության մեջ կանանց ոչ բավարար մասնակցության հիմնական գործոններից են տղամարդկանց նախապաշարմունքները 11 : Նշված խոչընդոտների առկայությունը տղամարդկանց նաև հնարա- վորություն է տալիս տարբեր բնագավառներում բարձր պաշտոնները դարձնել իրենց մենաշնորհը 12 : Այս տեսակետները հիմնականում հաստատել են նաև Բահրեյնի կանանց լայն շրջանում մեր անցկացրած հարցման արդյունքները, որոնք, չնայած ՊԾԱԵՀԽ անդամ երկրներում առկա տնտեսական, Khoi L., Cultures et Society Education. Baheshti University, Cambridje 1996, p. 306. 2002 ‫پاييز‬ ،‫منظر‬ ‫فصلنامه‬ ٬ ‫ها‬ ‫وزارتخانه‬ ‫مديريت‬ ‫پستهاي‬ ‫به‬ ‫زنان‬ ‫شغلي‬ ‫ارتقاي‬ ٬ ‫مژگان‬ ٬ ‫فر‬ ‫ضرغامي‬ 10 ‫تربيت‬ ‫دانشگاه‬ ،‫ارشد‬ ‫کارشناسي‬ ‫نامه‬ ‫پايان‬ ، ‫ادارات‬ ‫در‬ ‫زنان‬ ‫کارآيي‬ ‫در‬ ‫موثر‬ ‫عامل‬ ‫چند‬ ‫بررسي‬ ٬ ‫آذر‬ ‫ر‬ ‫پو‬ ‫کفاش‬ 11 204 ‫ص‬ ، 1990 ٬ ‫مدرس‬ 204 ‫ص‬ ، 2001 ، ‫تهران‬ ،‫عراقي‬ ‫نجم‬ ‫منيژه‬ ‫ترجمه‬ ،‫زنان‬ ‫شناسي‬ ‫جامعه‬ ٬ ‫کلر‬ ‫واالس‬ ٬ ‫پامال‬ ‫ابوت‬ 12 187 9