MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 186

րանի 83 տեղերից 2-ը: Իսկ մեծ թվով կանայք զբաղեցնում են նախարարի, փոխնախարարի, խորհրդականների, տարբեր բարձր ատյանների ղեկավարների և այլ կարևոր պաշտոններ:
Անդրադառնալով ՊԾԱԵՀԽ երկրներում կանանց ներգրավվածության համար բարենպաստ պայմանների ու հեռանկարների ստեղծման գործում մոդեռնիզմի դերակատարությանը, ժամանակակից գիտության, տեխնիկայի, բարձր տեխնոլոգիաների և դրանցով պայմանավորված համապատասխան կենսակերպի ներմուծումն այդ երկրներ խթանեց նրանց տնտեսական զարգացումը, նրանց համար ստեղծեց նոր հնարավորություններ և մեծ չափով նպաստեց հասարակության շրջանում նոր մտածելակերպի ու կենսակերպի ձևավորմանը, որի արդյունքը եղավ նաև այս երկրների կանանց աստիճանական ձերբազատումը կաշկանդող սովորույթներից, նրանց աշխարհայացքի ընդլայնումը, մասնակցության ու ներգրավվածության աճի աննախադեպ ցուցանիշները և, ընդհանրապես, նրանց առավել բարձր կարգավիճակը:
ՊԾԱԵՀԽ երկրների զարգացման մեջ կանանց մասնակցության գործում անժխտելիորեն կարևոր դեր ունեն նաև զանգվածային լրատվամիջոցները, այդ թվում արբանյակային ցանցի, հեռուստատեսության, մամուլի, ինտերնետի արագ տարածումը:
Չնայած ՊԾԱԵՀԽ երկրների վրա գլոբալացման ազդեցությունն անխուսափելի է, այսուհանդերձ, առանձին երկրներում, ինչպես առավել պահպանողական Սաուդյան Արաբիայում, այն հանդիպում է լուրջ դիմադրության: Այստեղ, օրինակ, կանայք զրկված են ավտոմեքենա վարելու իրավունքից, քանի որ ստիպված են վարելիս հանել դեմքի քողը, ինչը հակասում է երկրի օրենքներին: Նոր տեխնոլոգիաներին տիրապետելը, հեռուստատեսային փակ օղակում աշխատելը ևս արգելված է:
Այսուհանդերձ, վերջին շրջանում նկատվում է այդ դիմադրության նվազման միտում, որի արտահայտություններից մեկն էլ կանանց իրավունքների ընդլայնումն է:
Հաղորդակցության համակարգում իրականացվող փոփոխություններն այդ երկրներին հնարավորություն տվին խուսափել հասարակական և քաղաքական բնույթի սահմանափակումներից:
Կանանց խմդիրներին նվիրված բազմաթիվ միջազգային և տարածաշրջանային համաժողովների ընդունած որոշումները, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների առաջարկները և դրանց իրա-
186