MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 185

վիճակագրական տվյալների` կանանց ներգրավածությունն ազգային խորհրդարաններում 6%-ից պակաս է: ՄԱԿ-ի մարդկության առաջընթացին վերաբերող զեկույցում վերջին մի քանի տարիներին շեշտվում է Արաբական աշխարհում կանանց քաղաքական, տնտեսական և հասարակական դիրքերի հզո- րացման անհրաժեշտությունը: Այդ ճնշումների հետևանքով 2005 թ. հիշյալ երկրներում կանանց քաղաքական մասնակցության մեջ նկատելի տեղաշարժեր են կատարվել: Պետական և քաղաքական ոլորտներ կանանց ավելի լայն ներգրավումը, ինչին հետամուտ են ՊԾԱԵՀԽ երկրները, կմեծացնի կանանց դերակատարությունը երկրների ներքին և արտաքին քաղա- քականության ռազմավարության մշակման և իրականացման գործում, ինչն, անկասկած, կարևոր նշանակություն կունենա միջազգային ասպարեզում այդ երկրների հեղինակության բարձրացման համար: Հատկանշական է, որ ՊԾԱԵՀԽ 1999 թ. հիմնադրված խորհրդակցական խորհրդի 40 անդամներից 5-ը կին է: Պետական, քաղաքական և հասարակական ոլորտներ կանանց ներգրավման առումով էական հաջողությունների է հասել ԱՄԷ-ն, ին- չին մեծ չափով նպաստել են երկրի տնտեսական լայն հնարավորու- թյունները, կանանց կրթելու, նրանց իրավունքներն ընդլայնելու և նրանց դիրքերն ամրապնդելու ուղղությամբ պետության ջանքերը: Այս բնագավառում էական ձեռքբերումներ ունի նաև Քուվեյթը, որտեղ կանայք պատասխանատու գործունեություն են իրականացնում որպես նախարար, փոխնախարար, դեսպան, քաղաքական խորհրդատու և այլն: Կանանց իրավունքների ընդլայնման և նրանց ազատությունների տրամադրման ասպարեզում Քաթարի ամենակարևոր ձեռքբերումը, թերևս, 1999 թ. նորընտիր էմիրի հրամանով կանանց ընտրրելու իրավունքի շնորհումն էր: Սաուդյան Արաբիայում ևս էական քայլեր կատարվեցին կանանց իրավունքների ապահովման ասպարեզում, ինչի լավագույն արտահայտությունը 2000 թ. արքայադուստր ալ Ջու- հարա Ֆահդ իբն Մուհամմադի նշանակումն էր կրթության փոխնախա- րարի պաշտոնում 8 : 2000 թ. Բահրեյնի էմիրը խորհրդարանական 40 տեղերից 6-ը տրամադրեց կանանց, իսկ 2006 թ. նրանց թիվն ավելացավ ևս 10-ով: Սկսած 1991 թ. Օմանում կանանց ընտրություններին մաս- նակցելու իրավունք շնորհվեց: Այժմ կանայք զբաղեցնում են խորհրդա- 8 UNDP-POGAR: Programme on Governance in the Arab Region, Աղյուսակ 5: 185