MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 184

( 1960թ. ` 1000-ից 164) 6: Ծնելիության նվազման մյուս պատճառն այն է, որ այդ երկրներում աղջիկների ամուսնության տարիքը բարձրացել է, ինչն արտահայտվում է ուսումնական հաստատություններում սովորող աղջիկների ավելի մեծ թվով:
Կանանց արդի վիճակը ՊԾԱԵՀԽ երկրներում
ՊԾԱԵԽ երկրներում կանանց աշխատուժի օգտագործումը սկսվել է բավականին ցածր ցուցանիշներից, սակայն 1960-ական թթ. մինչև 2000-ական թթ. սկիզբը աճել է 50 %-ով: Աճի այս տեմպերը, զարգացող այլ երկրների հետ համեմատած, բավականին արագացված են եղել 7: Այսուհանդերձ, դեռևս առկա են տնտեսության մեջ կանանց ներգրավման ընդլայնումը խոչընդոտող մի շարք գործոններ` աշխատանք որոնելու համար ընտանիքի թույլտվության անհրաժեշտությունը, կանանց պասիվությունը, ինչպես նաև աշխատատեղերի բաշխման կենտրոնների սուբյեկտիվ վերաբերմունքը կանանց աշխատանքով ապահովելու հարցում:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հատկապես վերջին տասնամյակներում ՊԾԱԵՀԽ երկրների ներքին կյանքի տարբեր ոլորտներում կանանց մասնակցությունն աննախադեպ չափերով ընդլայնվել է, ինչը, կարծում ենք, անմիջապես կապված է այդ երկրների զարգացման գործընթացի էվոլյուցիայի, տարբեր բնագավառներում իրականացվող բարենորոգումների և, այդ համատեքստում կանանց իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խտրականության, տարբեր խոչընդոտների ու սահմանափակումների վերացման հետ:
Ինչ վերաբերում է քաղաքական մասնակցությանը, որոշ ժամանակ առաջ այս երկրների սահմանադրություններով կանանց համար նախատեսված չէր նույնիսկ քաղաքացիական նվազագույն իրավունքը` մասնակցությունը ընտրություններին, և մինչ այժմ էլ այդ երկրներից շատերում կանայք զրկված են այդ իրավունքից: Կանայք բավարար չափով ներկայացված չեն քաղաքական և հասարակական բնագավառներում որոշումների կայացման բոլոր մակարդակներում: Ըստ
6
N. Chamlou, Gender and development in the Middle East and North Africa: Women in the public sphere( Orientation in Development), Washington D. C., 2004, p. 45
7
Same, p. 49 184