MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 183

ձեռք բերելու, իրենց հոգևոր պահանջները բավարարելու և, այդպիսով, նաև կուտակված բարդույթներից ազատագրվելու և ինքնահաստատ- վելու տարրական հնարավորությունից, այս երկրների կանայք փորձել և փորձում են առավելագույն չափով օգտվել իրենց համար մատչելի դարձած այդ բարիքից և զանգվածաբար մուտք են գործում բարձրա- գույն ուսումնական հաստատություններ: Արձանագրելով ՊԾԱԵՀԽ երկրներում կանանց կրթական մա- կարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող քաղաքականու- թյան արդյունքները, միաժամանակ հարկ է նշել, որ դրանք դեռևս բավարար չեն: Հիմնական պատճառը, թերևս, այն է, որ այդ երկրների հասարակական և մշակութային կյանքում (չնայած օրենքով ամրա- գրված տղամարդկանց և կանանց իրավահավասարությանը) մինչ այժմ առկա են սեռային խտրականության տարրեր, որոնց հաղթահարման հարցն այդ երկրներում այսօր էլ շարունակում է մնալ լուրջ հիմ- նախնդիր: Տարբեր մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն ստացած կանանց զգալի մասին չի հաջողվում իր գիտելիքներին հա- մապատասխան աշխատանք գտնել: Եվ, վերջապես, այդ երկրներում կանայք հազվադեպ են նշանակվում բարձր պաշտոնների: ՊԾԱԵՀԽ երկրների զարգացման գործընթացը, բնականաբար, դրական փոփոխություններ մտցրեց նաև այդ երկրների առողջապա- հության համակարգում, ինչը մեծ չափով նպաստեց ազգաբնակչության և, մասնավորաբար, կանանց առողջական վիճակի բարելավմանն ու կյանքի տևողության երկարացմանը: Ըստ Համաշխարհային բանկի հաշվարկների 5 , մեզ հետաքրքրող երկրներում կանանց միջին տարիքը հասնում է 70-ի, ինչն ակնառու ձեռքբերում է: Վիճակագրական տվյալները հաստատում են, որ այն շրջաններում, որտեղ առողջա- պահական մակարդակը գտնվում է բավարար հիմքերի վրա, կանայք մոտավորապես հինգ տարով տղամարդկանցից ավելի երկար են ապրում: Այդ երկրներում կյանքի որակի փոփոխությանը զուգընթաց աճել է նաև կյանքի նկատմամբ հույսի և վստահության ցուցանիշը, ինչը պայմանավորվում է նորածինների մահացության նվազմամբ: 2001թ. նորածինների մահացության մոտավոր ցուցանիշը 1000-ից 44 էր 5 World Bank, Op.Cit., 17 183