MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 182

գավառում՝ 45%-ով 3 : Վերջին տարիներին միայն Քաթարի համալսա- րանում ուսանողների և շրջանավարտների 80%-ը կանայք են կազ- մում 4 : Այս երկրները միջոցառումներ են մշակում նախնական և միջնակարգ կրթական մակարդակներում առկա ճեղքվածքը վերացնե- լու ուղղությամբ: ՊԾԱԵՀԽ գրեթե բոլոր երկրների սահմանադրություն- ներն ընդգրկում են նախնական ուսուցման ապահովման վերաբերյալ կետեր: Նկատի առնելով խնդրի կարևորությունը՝ առանձին-առանձին ուսումնասիրվել են ՊԾԱԵՀԽ երկրների կրթական համակարգում տիրող իրադրությունը և այն պայմանավորող գործոնները, և ար- դյունքում (չնայած վիճակագրական տվյալների սղությանը), կատարվել են հետևյալ եզրահանգումները: Այս երկրներում սեռային խտրականության որոշակի տարրերի պահպանմամբ հանդերձ, իշխանությունների կողմից լուրջ քաղաքա- կանություն է իրականացվում բոլոր մակարդակներում (տարրական, միջնակարգ, բարձրագույն) իգական սեռի կրթության ապահովման համար: Այսպիսի քաղաքականությունն, անշուշտ, տալիս է իր սպասված, երբեմն նույնիսկ սպասվածից բարձր արդյունքները: Հարցի քննարկումը մեզ թույլ է տվել նկատել, որ իգական սեռի ուսանողների թիվն այս երկրներում հիմնականում ավելի մեծ է: Կարծում ենք, որ այս իրողությունը պետք է բացատրել հետևյալ հանգամանքներով: Որոշ երկրներում (օրինակ` ԱՄԷ-ում) արական սեռի ներկայա- ցուցիչների մեծ մասն օգտվում է արտասահմանում ուսանելու իրենց ընձեռված հնարավորությունից, մինչդեռ կանայք այդպիսի արտոնու- թյունից զուրկ են: Կարևոր հանգամանք է նաև այն, որ արական սեռի ներկայացուցիչները, որոնց վրա ավանդաբար դրված է եղել ընտանիքի պահանջմունքները բավարարելու պարտականությունը, ավելի շուտ են սկսում իրենց աշխատանքային գործունեությունը, ինչն, անշուշտ, խոչընդոտում է բարձրագույն կրթություն ստանալու հնարավորու- թյանը: Կարծում ենք, որ բարձրագույն կրթություն ստացող կանանց տոկոսային առավելությունը պայմանավորված է նաև հոգեբանական գործոնով: Տևականորեն կատարելապես զրկված լինելով գիտելիքներ 12 ‫ص‬ ، 1380 ،‫ابوضبي‬ ‫در‬ ‫ا‬ ‫ا‬ ‫ج‬ ‫سفارت‬ ‫گزارش‬ ،‫عربي‬ ‫متحده‬ ‫امارات‬ ‫در‬ ‫زنان‬ ‫وضعيت‬ 3 Nourah Al Yousef, Status of Women in the Arab Gulf Countries, p. 10 [http://faculty.ksu.edu.sa/NourahAlyousef/Publications/Women%20in%20the%20Gul f.pdf] 182 4