բնագավառներում աշխատանքները կազմակերպելիս կանացի յուրահատուկ մտածելաձևի ու տրամաբանության և դրանց համապատասխան արդյունավետ առաջարկներից օգտվելու, ինչպես նաև անմիջապես կանանց վերաբերող խմդիրներին ավելի ճիշտ լուծում տալու հնարավոությունից:
Խնդրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանանց աշխատուժի ավելի լայն ներգրավումը սահմանափակող գործոն է նաև այն, որ հաճախ կրթություն ստացած կանայք իրենց երկրներում համապատասխան աշխատատեղեր չեն գտնում, և, այդպիսով, կապիտալ ներդրումը մնում է չիրացված:
ՊԾԱԵՀԽ երկրներում կանանց կրթության հնարավորությունների և այդ ասպարեզում էական ձեռքբերումների հարցը պետք է քննարկել այդ երկրների զարգացման ընթացքի, պետական համակարգի առանձնահատկությունների հաշվառմամբ, տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների և կանանց նկատմամբ խտրականության վերացմանն ուղղված քաղաքականության ու համապատասխան գործնական նախաձեռնությունների համատեքստում:
Ընդունելով կանանց կրթության կարևորությունը ՝ հարկ է նշել, որ այդ խնդրի կարգավորման հնարավորությունները, միջոցներն ու, բնականաբար, նաև արդյունքները մեծ չափով պայմանավորված են կանանց դասակարգային պատկանելությամբ, տարբեր դիրքորոշումների առկայությամբ և մի շարք այլ հանգամանքներով:
Կրթական համակարգի և դրանում կանանց լայն ներգրավման խնդիրն առանձնակի կարևորություն է ներկայացնում նաև իրենց հասարակությունների առաջադիմությամբ շահագրգռված ՊԾԱԵՀԽ երկրների համար և պատշաճ տեղ է զբաղեցնում դրանց զարգացման ծրագրերում: Վերջին տասնամյակներում այդ երկրների կառավարությունները խոշոր միջոցներ են տրամադրում կրթության համակարգի, հատկապես կանանց կրթության բարելավմանը, ինչն ապահովում է կանանց մասնակցությունը հասարակության զարգացման գործընթացին, և որի արդյունքներն ակնհայտ են:
Բերենք ՊԾԱԵՀԽ երկրներում այդ իրողությունը հաստատող տվյալներ:
ԱՄԷ-ի գիտատեխնիկական գործընթացներում կանանց զբաղվածությունը 1995 թ. կազմել է 23 %: Ընդհանուր կրթական մակարդակում կանանց թիվը 1975-1995 թթ. տղամարդկանց թվի հետ համեմատած ավելացել է 32 %-ով, իսկ բարձրագույն կրթության բնա-
181