MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 180

ման սկիզբը դրվեց հենց այդ ժամանակներից սկսած: Կնոջ դերի բարձրացման ջատագովները ձգտում են ստեղծել առավել ընդգրկուն մոդել, որն իր արժանի տեղը կգրավի ժողովրդավարական հիմքերի վրա կառուցված կառավարման օղակներում: Օրեցօր ընդլայնվում է տարածաշրջանի երկրների կանանց պայքարը մարդու իրավունքների պահպանման, խտրականության վերացման և հասարակության մեջ իրենց արժանի տեղը զբաղեցնելու, ինչպես նաև երկրների զարգացման գործում իրենց ներուժը ներդնելու համար: Ակնհայտ է նաև միջազ- գային ճնշումների և ֆեմինիստական շարժումների անմիջական ազդե- ցությունը հետազոտվող տարածաշրջանի կանանց զբաղվածության և ընդհանրապես կարգավիճակի վրա: Այդ երկրների կանայք, որ երկու տասնամյակ առաջ ընդհան- րապես իրավազուրկ էին, աստիճանաբար ներգրավվում են հասարա- կական գործունեության մեջ և երբեմն մուտք են գործում մինչև վերջերս տղամարդկանց մենաշնորհը համարվող բնագավառներ: Հատկանշա- կան է, որ Բահրեյնի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Օմանի և Քաթարի իշխա- նությունները կանանց թույլ են տվել ծառայել ոստիկանական զորա- մասերում: Երկրներում կանանց խնդիրներին անդրադառնալիս ոչ միայն անհրաժեշտ է հաշվի առնել այդ երկրների միջև առկա պատմամշա- կութային, պետական-քաղաքական տարբերությունները, այլև՝ նրան- ցից յուրաքանչյուրում կանանց ժողովրդագրական պատկերը, նրանց հիմնական տվյալները (բնակության վայրը (քաղաք, գյուղ), կրթական մակարդակը, տարիքը, ընտանեկան վիճակը և այլն), ինչը հաճախ անտեսվում է: Պետք է արձանագրել, որ ՊԾԱԵՀԽ երկրների բնակչության 48%- ը 2 կազմող կանանց արդյունավետ աշխատուժը դեռևս բավարար չափով չի օգտագործվում: Վերջին շրջանում, իրավամբ, երկրների զարգացածության մակարդակի ցուցանիշ է համարվում նաև բարձր պաշտոններում կանանց ներգրավվածության չափը: Խնդրին այս սկզբունքով մոտենալու դեպքում հարկադրված ենք արձանագրել, որ ՊԾԱԵՀԽ երկրների զարգացման գործընթացին կանանց դեռևս ոչ լիարժեք մասնակցությունը, փաստորեն, երկրներին զրկում է տարբեր Nourah Al Yousef, Status of Women in the Arab Gulf Countries, p. 5 [http://faculty.ksu.edu.sa/NourahAlyousef/Publications/Women%20in%20the%20Gul f.pdf] 180 2