MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 179

տիվ) սովորույթների դերը ՝ ուսումնասիրողների մեծ մասն այդ մասնակցության տոկոսային ցածր հարաբերակցության ամենակարևոր պատճառներից է համարում դեռևս ամենավաղ տարիքից աղջիկների և տղաների դաստիարակության մեջ արմատավորված միանգամայն հակադիր արժեքային կատեգորիաների առկայությունը: Եթե տղաներն ընտանիքում և դպրոցում դաստիրակվում էին այն ոգով, որ հասարակական և քաղաքական ակտիվ գործչի դերը միայն իրենց է վերապահված, ապա աղջիկներին ներշնչվում էր, որ իրենք հասարակական և քաղաքական գործընթացներում որևէ դերակատարություն չեն կարող ունենալ և ապագայում իրենց կարող են տեսնել միայն որպես տնային տնտեսուհի և երեխաների դաստիարակ:
Այսպիսի կարծրատիպերի առկայությունը պատճառ է դառնում, որ իգական սեռի ներկայացուցիչներն սկսած վաղ տարիքից տառապեն թերարժեքության բարդույթով և չհամարձակվեն ոտք դնել հասարակական-քաղաքական կյանքի ասպարեզ:
Կնոջը հասարակական-քաղաքական գործընթացներից ետ պահող մյուս գործոնը հասարակության մշակութային համակարգն է: Մասնավորաբար, կրոնի և քաղաքականության սերտ կապը լրջորեն ազդում է զարգացման գործընթացի և դրանում կանանց ունեցած մասնակցության վրա: Ուսումնասիրողների մոտ բավական տարածված է այն թյուր կարծիքը, որ արևելքի կնոջ իրավունքների սահմանափակությունը հիմնականում պայմանավորված է կրոնով` իսլամի պահպանողական դոգմաներով, ինչը հակված ենք համարել վերջիններիս կողմից Ղուրանի ոչ ճիշտ, տարաբնույթ, մեկանաբանությունների հետևանք:
ՊԾԱԵՀԽ պետությունների զարգացման հնարավորություններն ուսումնասիրող մասնագետներն առաջին պլանի վրա են դնում նրանցում կանանց իրավունքների սահմանափակությունը և այն պայմանավորող գործոնների` հնացած ավանդույթների, սովորույթների, կնոջ ունակությունների և հասարակության մեջ նրա դերի ընկալման կարծրատիպերի վերացման ուղղությամբ ջանքերի իրականացումը:
ՊԾԱԵՀԽ երկրներում կանանց մասնակցության ընդլայնումը
Մինչև 20-րդ դ. 70-ական թթ. կանայք գրեթե ներգրավված չէին քաղաքական և տնտեսական գործունեության մեջ: Կնոջ` որպես տղամարդու հետ հավասար իրավունքներ ունեցող անհատի, ընկալ-
179