փոփոխության կամ արևմտյան մշակութային մոդելի ընդօրինակման արդյունք, այլ իսլամական ժառանգությամբ սահմանված կարգի համաձայն:
Այս նպատակով, հարց էր դրվում ազատվել իսլամի դրույթների խեղաթյուրումներից և վերամեկնաբանել սրբազան տեքստերը, ինչպես, օրինակ, վերականգնել և ընդլայնել կանանց վարքագծի իսլամական պահանջների շրջանակները: Ֆեմինիստական շարժման շնորհիվ նաև որոշակիորեն փոփոխվեցին իսլամական աշխարհում ընդունված ընտանեկան օրենքները, և կանայք կարողացան ինքնուրույն որոշումներ կայացնել իրենց անձնական և տնտեսական ոլորտներում:
Կանանց և նրանց իրավունքների թեմայի վերաբերյալ արևմտյան փիլիսոփաների մոտեցումների վերլուծությունը հիմնավորում է այն իրողությունը, որ կնոջ և տղամարդու էության, ունակությունների և հնարավորությունների ոչ համարժեք ընկալումը և դրանից բխող իրավունքների անհավասարությունը բնորոշ չէ միայն արևելքին, ինչպես երբեմն փորձ է արվում ներկայացնել, այլ համամարդկային երևույթ է:
Արևելյան, մասնավորաբար, իսլամական փիլիսոփայության մեջ, անշուշտ, այդ տղամարդակենտրոն մոտեցումը և կնոջ` որպես թերարժեք էակի, ընկալումը գերակա է:
Արաբական-իսլամական երկրներն ավանդականից նորին անցման շրջանում բախվեցին մի ամբողջ շարք հիմնահարցերի, որոնցից ամենակարևորը երկրների զարգացման գործընթացում կանանց մասնակցության դերի ու նշանակության չափն էր: Այս հարցի շուրջ քննարկումների ակտիվ մասնակիցներից էին վերջին հարյուրամյակի մուսլամանական մի շարք հայտնի մտավորականներ: Նրանց բոլորին նախ և առաջ բնորոշ է արևմտյան ավանդույթին դեմ դիրքորոշումը: Այսուհանդերձ, արաբական մշակույթում ի հայտ եկան նաև այնպիսի առաջադեմ մտածողներ, որոնք Արևմուտքի առաջադիմական մտքի կրողներ դարձան: Սա մեկ անգամ ևս ապացուցում է վերջին հարյուրամյակում արաբական աշխարհում կանանց թեմային տրվող կարևորությունը:
Ըստ տեսաբանների մեծ մասի գնահատականների, 20-րդ դ. արաբ կանանց սպասված ձեռքբերումներ բավարար չափով արդյունավետ չէր, և հին, ավանդական կապանքներից նրանց ազատագրման ուղղությամբ լուրջ անելիքներ կան:
Դիտարկելով ՊԾԱԵՀԽ երկրների զարգացման գործընթացներին կանանց մասնակցության հիմնահարցում հասարակական( սուբյեկ-
178