MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | 页面 177

ՖԱՐԻԲԱ ՌՈՔՆԻ (ԵՊՀ) ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԿԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ Կանանց իրավունքների պաշտպանությունը զուտ գենդերային կամ բարոյական խնդիր չէ, այլ առավելապես քաղաքական և ռազմա- վարական: Կանանց հիմնախնդրի ուսումնասիրությունը հնարավորու- թյուն է տալիս ավելի հստակ ընկալել և պատկերացնել սեփական պե- տություններ ստեղծելուց հետո ՊԾԱԵՀԽ երկրների 1 հասարակական- քաղաքական զարգացումներն ու դրանց ուղղվածությունը, այդ զար- գացումներում կանանց մասնակցությունը, ինչը ոչ միայն մեծ չափով կնպաստի այդ երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացմանը, կխթանի այդ զարգացման տեմպերը, այլև դրանով իսկ կամրապնդի այդ պետությունները, կդյուրացնի նրանց զարգացումը սահմանափակող դժվարությունների հաղթահարումը և համաշխար- հային գործընթացներին նրանց ակտիվ մասնակցությունը: Այն, միա- ժամանակ, մեծապես կնպաստի երկրների ազգային, նաև տարա- ծաշրջանային անվտանգության պահպանմանը: Առաջ քաշված դրույթ- ներն ու եզրահանգումները կարող են օգտակար լինել ոչ միայն այդ երկրներում կանաց կարգավիճակի, այլև, ընդհանրապես, կանանց հիմնախնդրի ընկալման ու գնահատման համար: Արևելքում գենդերային գաղափարախոսության էվոլյուցիայի հա- մար կարևոր նշանակություն ունեցավ իսլամական ֆեմինիզմի զար- գացումը, որի ներկայացուցիչները հետամուտ էին նաև ընտանիքից դուրս կնոջ ակտիվության բարձրացմանը՝ ոչ թե որպես տնտեսական Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը տարածաշրջա- նային կարևորագույն ռազմաքաղաքական կառույցներից մեկն է, որի կազմի մեջ են մտնում Պարսից ծոցի Արաբական թերակղզու վեց երկրները` Բահ- րեյնը, Քաթարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը և Սաուդյան Արաբիան: Կազմակերպության պաշտոնական անվանման մեջ «Պարսից» բառի փոխարեն օգտագործվում է «Արաբական» բառը` ըստ Ծոցի անվանման արաբների կողմից ընդունված տարբերակի (արաբ. ‫التعاون‬ ‫لدول‬ ‫الخليج‬ ‫العربي‬ ‫)مجلس‬ 177 1