MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 188

քաղաքական, մշակութային իրադրության և, համապատասխանաբար, խնդրի վերաբերյալ առկա տարբերություններին, այնուամենայնիվ, հնարավորություն է տալիս ավելի հստակեցնել կանանց մասնակցության վիճակը, այն սահմանափակող խոչընդոտները և այդ երկրներում կանանց իրավունքներն ու կարգավիճակն ընդհանրապես:
Հարցման մեջ ներգրավված էին ամենատարբեր մասնագիտություններ ունեցող և տարբեր բնագավառներում աշխատող կանայք:
Հարցաթերթիկները բաղկացած էին հինգ հարցից, որոնք վերաբերում էին կանանց մասնակցության հետ կապված գործոններին, այն է` հասարակական-մշակութային, անհատական, ընտանեկան, իրավական և կրթական, ինչպես նաև հասարակական մասնակցության նկատմամբ կանանց վերաբերմունքը:
Պատասխանները ցույց են տվել, որ հասարակական մասնակցության հանդեպ կանանց վերաբերմունքն ուղղակիորեն կապված է վերը նշված գործոնների` նրանց հասարակական դիրքի, կրթական մակարդակի, աշխատանքային փորձի, տարիքի և այլ առանձնահատկությունների հետ: Հարցման թեմաներից յուրաքնչյուրը և դրանց բովանդակությունը դասակարգվեցին ըստ հասարակական, մշակութային, ընտանեկան, անհատական և կրթական ոլորտների: Սկզբնական ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմվեց հիմնական հարցաթերթիկը, որը պարունակում էր 48 պատասխան:
Պատասխանների վերլուծությունը, ինչպես և պետք էր սպասել, մեկ անգամ ևս հաստատեց, որ հասարակական մասնակցության հանդեպ կանանց վերաբերմունքը մեծ չափով պայմանավորված է նրանց հասարակական դիրքով, կրթությամբ, աշխատանքային փորձով, տարիքով, աշխատանքային օրենքներով և այլն:
Ելնելով հիշատակված հեղինակների տեսակետներից, ինչպես նաև մեր կողմից կատարված հետազոտության արդյունքներից ՝ զարգացման մեջ կանանց մասնակցության խոչընդոտներն ընդհանուր առմամբ կարելի է բաժանել երկու խմբի ՝ 1) բնածին( էնդոգեն) և 2) արհեստական( էկզոգեն) խոչընդոտներ:
Ամփոփելով ՊԾԱԵՀԽ երկրներում կանանց ներգրավման հարցում առկա ձեռքբերումները, պետք է նշենք, որ դրանք արդյունք էին այդ երկրների իշխանությունների կողմից տարբեր բնագավառների բարենորոգմանն ու երկրների զարգացմանը նպատակաուղղված քաղաքականության, որոնց իրականացմանը մեծապես նպաստեց նաև Արևմուտքի ուղղակի ազդեցությունը, արևմտյան մշակույթի` տարբեր
188