ու Արևմուտքի միջև, աշխարհիկ պետություն, մուսուլման բնակչություն, կապիտալիստական տնտեսական ուժ 13:
Աշխատության վերջում Դավութօղլուն նշում է, որ Թուրքիայի համար այսօր էլ հիմնական խնդիր է ձևավորել մի ստրատեգիական մտածողություն, որը կկարողանա երկրի արտաքին քաղաքականության մեջ լայն կերպով օգտագործել Օսմանյան կայսրության պատմական, մշակութային ժառանգությունը և Թուրքիայի աշխարհագրական առանձնահատկությունները ՝ այդպիսով տարածաշրջանում ընդլայնել Թուրքիայի ազդեցությունը 14: Այս առումով, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը երբեմն բնորոշվում է որպես « նեօսամնիստական » 15:
Սակայն Թուրքիայի նախկին վարչապետ Ա. Դավութօղլուի համար անընդունելի է « նեոօսամնիզմ » տերմինի կիրառումը ԱԶԿ-ի կառավարման շրջանում երկրի արտաքին քաղաքականության բնորոշման համար: Ըստ նրա ՝ Թուրքիան, լինելով ժամանակակից պետություն, կարող է դիվանագիտական, տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ գործունեություն իրականացնել նախկինում Օսմանյան կայսրության մաս կազմած կամ էլ Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանների երկրների հետ, քանի որ դա է պահանջում ժամանակակից դիվանագիտությունը 16:
Ըստ Մարմարա համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտաշխատող Բեհլյուլ Օզքանի ՝ Դավութօղլուի որդեգրած արտաքին քաղաքականության գաղափարախոսության հեն-
13
Taspinar Ö., « Turkey’ s Middle East Policies Between Neo-Ottomanism and Kemalism », Carnegie Middle East Center Number 10 n September 2008, p. 3. http:// carnegieendowment. org / files / cmec10 _ taspinar _ final. pdf
14
Նույն տեղում, էջ 553:
15
Նշենք, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության գաղափարախոսության ձևավորման վրա իրենց ազդեցությունն են ունեցել Թուրքիայի նախկին նախագահ և վարչապետ Թուրգութ Օզալը( 1983-1989 թթ. վարչապետ, 1989- 1993 թթ. նախագահ), նախկին ԱԳ նախարար( 1997-2002 թթ.) Իսմայիլ Ջեմը: Արտաքին քաղաքականության տեսության հիմքում ընկած են այս երկու գործիչների գաղափարները, որոնք մշակվել են Դավութօղլուի կողմից:
16
Davutoğlu A., « Yeni Osmanlıcılık tabiri kötü niyetli », Hurriyet 29.08.2011, http:// www. hurriyet. com. tr / neo-osmanli-yakistirmasi-kotu-niyetli-18601714( Հասանելի ՝ 13.04.2016).
174