MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 173

արժեքները փոխանցող երկիր, այլ և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում հավասարաչափ ազդեցություն ունեցող երկիր 9 : Դավութօղլուն նշում է. «Կամուրջը միայն մեկ գործառույթ է իրականացնում. այն է՝ երկու կողմի միջև կապ ստեղծելն ու մի կողմի արժեքները մյուս կողմ տեղափոխելը: Մինչդեռ, մենք պետք է ձգտենք ներկայանալ Արևելքում որպես արևելյան ինքնությունից չփախչող, այդ ինքնության հետ առերեսվող երկիր, իսկ Եվրոպայում՝ որպես արևմտյան աշխարհայացք ունեցող երկիր, որը դեր կունենա Եվրոպայի ապագայում» 10 : Թուրքիան, ունենալով հատուկ ռազմավարական դիրք, վերահսկողություն և ազդեցություն ունի իր հարևանությամբ գտնվող տարածքների վրա, քանի որ գտնվում է միաժամանակ Ասիայում և Եվրոպայում, ինչպես նաև մոտ է Աֆրիկային: Հետևաբար, այդպիսի աշխարհագրական դիրք ունեցող երկիրը չի կարող վարել պասիվ քաղաքականություն 11 : Ըստ Դավութօղլուի՝ օսմանյան անցյալի անտեսումը կարևոր բացթողումների պատճառ է դարձել. մասնավորապես՝ նախկին Օս- մանյան կայսրության տարածքներում ձևավորված պետություններին ուշադրությունից դուրս թողնելը հանգեցրել է փոխվստահության մթնո- լորտի անկմանը: Այնուհետև առաջարկում է լուծել այդ խնդիրը երկու միմյանց զուգահեռ ուղիով. նախ`առաջնային համարել տարածա- շրջանի անվտանգության և համագործակցության ոլորտում աշխա- տանքների իրագործումը, ապա՝ տնտեսական ու մշակութային կա- պերով տարածաշրջանի երկրները կապել Թուրքիային 12 : Այսպիսով, կարելի է պնդել, որ Թուրքիայի արտաքին քաղա- քականության հիմքում ընկած է տարածաշրջանում և դրան հարակից տարածքներում իր ազդեցության մեծացման սկզբունքը, որի համար Թուրքիան օգտագործում է իր «մեղմ ուժի» լծակները՝ կամուրջ Արևելքի Davutoğlu A., «Türkiye merkez ülke olmalı», Radikal, 26.02. 2004, http://www.radikal.com.tr/haber.php?haberno=107581, (Հասանելի է՝ 12.04.2016). 10 Zengin G., «Hoca: Türk Dış Politikası'nda Davutoğlu Etkisi», p. 92. 11 Davutoglu A., «Turkey’s Zero Problem Foreign Policy», Foreign Policy Magazine, 20 May 2010, http://foreignpolicy.com/2010/05/20/turkeys-zero-problems-foreign- policy/ (Հասանելի է` 12.04.2016) 12 Davutoğlu A., Stratejik Derinlik, p. 93. 173 9