իր լծակներն ունի 4, ըստ այդմ էլ նա առանձնացնում է պետությունների չորս տեսակ ՝ գերտերություններ, մեծ տերություններ, տարածաշրջանային պետություններ և փոքր պետություններ:
Դավութօղլուն առաջ է քաշում այն տեսակետը, որ քաղաքակրթական փոխակերպումների արդյունքում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը զրկվել է իր ռազմավարական խորքից, և անհրաժեշտ է գտնել ուղիներ այն վերականգնելու համար:
Ըստ նրա ՝ Թուրքիայի արտաքին քաղաղաքականության թերացումների հիմքում ընկած են երկրի ներքին քաղաքական մշակույթի և արտաքին քաղաքականության միջև գոյություն ունեցող հակասությունները 5: Ինքնության ճգնաժամը, որը առկա է թուրքական հասարակության մեջ, առաջացրել է հոգեբանական բարդույթ, որի հետևանքով արտաքին քաղաքականություն իրականացնողները երկրի սահմաններից այն կողմ բազմավեկտոր քաղաքականություն վարելուն պատրաստ չեն, ինչն էլ դարձել է ստրատեգիական տեսության թերությունների հիմնական պատճառը 6: Այսպիսով, Թուրքիայի նախկին վարչապետը արտաքին քաղաքականության հաջողությունը ուղղակիորեն կապում է սեփական քաղաքակրթությանը վերադառնալու և ինքնության ճգնաժամը հաղթահարելու հետ:
Դավութօղլուն, անդրադառնալով Թուրքիայի աշխարհագրական դիրքին, նշում է, որ համաշխարհային հարաբերությունների համակարգում ազդեցիկ դիրք ձեռք բերելու համար Թուրքիան պետք է գործի դնի իր աշխարհաքաղաքական դիրքը 7: Ըստ նրա ՝ Թուրքիան միաժամանակ եվրոպական, ասիական, բալկանյան, կովկասյան, մերձավորարևելյան, միջերկրածովյան երկիր է և միշտ հադիսացել է արևելքն արևմուտքին կապող « կամուրջ » 8: Հետագայում ավելի զարգացնելով Թուրքիայի ՝ կամուրջ հանդիսանալու գաղափարը ՝ Դավութօղլուն մերժում է այդ տեսությունը ՝ փոխարինելով այն « կենտրոնական երկրի » գաղափարով, այսինքն Թուրքիան պետք է լիներ ոչ թե
4
Davutoğlu A., « Stratejik Derinlik: Türkiye ' nin Uluslararası Konumu », 2003, İstanbul, Küre Yayınları, pp. 33-34.
5
Davutoğlu A., նշվ աշխ., էջ 57-58:
6
Նույն տեղում, էջ 59:
7
Նույն տեղում, էջ 118:
8
Նույն տեղում, էջ 262: 172