MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 171

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՍՈՆԱ (ԵՊՀ) ԱՀՄԵԹ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՔ» ՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ Թուրքիայի այժմյան արտաքին քաղաքականության գաղափա- րախոսության հիմնական սկզբունքներն ու տեսությունները մշակել է Թուրքիայի նախկին արտգործնախարար և վարչապետ Ահմեթ Դա- վութօղլուն (2009-2014 թթ. ԱԳ նախարար, 2014-2016 թթ. վարչապետ) 1 : Դավութօղլուին շատ հաճախ անվանում են Թուրքիայի արտաքին քաղաքականության «ճարտարապետ», «Թուրքիայի Հենրի Քիսինջեր» 23 : Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ Թուր- քիայի նախկին վարչապետի հիմնական գաղափարները և դրույթները տեղ են գտել 2001 թ. հրատարակված «Ռազմավարական խորք» մե- նագրության մեջ: Նա նշում է, որ 20-րդ դարի վերջին համաշխարհային հարաբերությունների ամբողջ համակարգում տեղի են ունեցել խոր- քային փոփոխություններ, ինչի հետևանքով արտաքին քաղաքական նախկին տեսությունները և գաղափարախոսությունները արդեն ան- բավարար են: Դավութօղլուն միջազգային հարաբերությունների կա- ռուցվածքը համեմատում է շախմատի հետ՝ գտնելով, որ ինչպես շախ- մատում, այնպես էլ համաշխարհային հարաբերություններում կան «խաղացողներ»: Նրանցից ոչ բոլորն են թագավոր, կան նաև այլ խա- ղացողներ, բայց նրանցից յուրաքանչյուրը «խաղի արդյունքը» փոխելու Prof. Dr. Ahmet Davutoğlu, մանրամասն տե՛ս Թուրքիայի ԱԳՆ կայքում, http://www.mfa.gov.tr/ahmet-davutoglu.en.mfa (Հասանելի է՝ 09.04.2016 ) 2 Parris M., «Davutoğlu Türkiyenin Henry Kissingeri», Turkiye gazetesi, 29.10.2008 http://www.turkiyegazetesi.com.tr/Genel/a391610.aspx (Հասանելի է՝ 05.04.2016) Դավութօղլուին «Թուրքիայի Հենրի Քիսինջեր» բնորոշում տվել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Փերրիսը, հետագայում այլոց կողմից այն բազմիցս օգտագործվել է: 3 Հենրի Քիսինջերը ամերիկացի քաղաքագետ և դիվանագիտական գործիչ է, ով 1973-1977 թթ. զբաղեցրել ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը: 171 1