MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 175

քը ոչ թե «նեոօսամնիզմն» է, ինչպես շատերը բնորոշում են, այլ՝ «պանիսլամիզմը» 17 : Թուրքիայի արտաքին քաղաքականության գաղափարախոսու- թյան վրա Դավութօղլուի ազդեցությունը չի սահմանափակվել միայն «Ռազմավարական խորք» աշխատությամբ: Հետագայում նա շրջանա- ռության մեջ է դնում արտաքին քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ նոր մեթոդաբանական սկզբունքներն ու մոտե- ցումները, որոնք վերամշակվել և 2010 թ. հոդվածի տեսքով հրապա- րակվել են ամերիկյան հեղինակավոր «Foreign Policy» ամսագրում: Դավութօղլուի՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության գործունեու- թյան 5 սկզբունքներն են. ➢ պետության ներսում անվտանգության և ժողովրդավարության միջև հավասարակշռության պահպանում, ➢ «զրո խնդիր հարևանների հետ», ➢ պրոակտիվ ու կանխարգելիչ դիվանագիտություն, ➢ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, ➢ ռիթմիկ դիվանագիտություն 18 : Անդրադառնալով «Զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքին, նշենք, որ ըստ Դավութօղլուի, երբ Թուրքիան հասնի հարևանների հետ զրո խնդրի մակարդակի, ապա արտաքին քաղաքականությունում մանևրելու լայն հնարավորություն ձեռք կբերի 19 : Ըստ նրա՝ Թուրքիան իր արտաքին քաղաքականության հորիզոնները և ազդեցությունը ընդլայնելու համար նախ պետք է կարգավորի և ամրապնդի հա- րաբերությունները մերձակա ցամաքային ավազանի պետությունների հետ 20 : Սակայն այս սկզբունքը, ըստ երևույթին, խոշոր հաշվով տվեց միայն որոշակի ժամանակավոր արդյունք, որի պատճառն այն է, որ Թուրքիան փորձում էր լուծել հարևան երկրների հետ խնդիրները իր ցանկություններին և շահերին համապատասխան, այդպիսով՝ միտում ունենալով բարձրացնել տարածաշրջանում սեփական դերը և Թուր- քիային տարածաշրջանային առումով ուժային կենտրոն դարձնել, որը Özkan B., «Davutoğlu, Neo-Osmanlıcı değil Pan-İslamist», Taraf Gazetesi, 23.08.2014, http://arsiv.taraf.com.tr/haber-davutoglu-neo-osmanlici-degil-pan- islamist-162144/ (Հասանելի է՝ 14.04.2016). 18 Davutoglu A., Turkey’s Zero Problem Foreign Policy», Foreign Policy Magazine, 20 May 2010. 19 Zengin G., նշվ. աշխ., էջ 88: 20 Davutoğlu A., Stratejik Derinlik, p. 119. 175 17