MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 169

Մեծ Բրիտանիան, փորձելով քողարկել Անվտանգության խոր- հըրդում այն հանգամանքը, որ դա տարածաշրջանում իր գերիշխա- նության խնդիրն էր, ամեն ինչ արեց, որ ԱՄՆ-ն նույնպես ներքաշվի խնդրում և հանդես գա որպես խնդրի լուծման նախաձեռնողի կար- գավիճակում (որն իրականում բարձրացրեց հենց ԱՄՆ-ի վարկանիշն Իրանում), ինչպես նաև օգտագործելով իր համար ավանդական դարձած իրանական հարավային ցեղերի գործոնը` ընդհանուր առ- մամբ այդ շրջանում հասավ իր նպատակին` չեզոքացնելով Իրանի հարավում գտնվող ԱԻՆԸ-ին (հետագայում` Բրիթիշ փեթրոլյում) սպառնացող հնարավոր խորհրդային վտանգը: Միևնույն ժամանակ չի կարող հիացմունք չառաջացնել Իրանի վարչապետ Ա. Ղավամի գործունեությունը, ով տվյալ ժամանակա- շրջանի գերտերությունների միջև ճարպկորեն խուսանավելու, ճիշտ հաշվարկված քաղաքականության և դիվանագիտական ճկուն մտքի շնորհիվ կարողացավ ստեղծված դժվարին իրադրության պայմաննե- րում պահպանել իր երկրի միասնականությունն ու տարածքային ամ- բողջականությունը: Միևնույն ժամանակ Խորհրդային Միությունն իր կոշտ և չհաշ- վարկված քաղաքականության արդյունքում ավելի իջեցրեց իր վար- կանիշն իրանական կառավարական բարձր շրջանակներում, և մինչ այդ եղած «կոմունիստական վտանգի» հանդեպ «վախն» Իրանում առավել ուժեղացավ: Սխալ չի լինի ասել նաև, որ «սառը» պատերազմի առաջին մենա- մարտը Խորհրդային Միությունը տանուլ տվեց հենց Իրանում: SOGHOMONYAN HAYK (IOS) THE IRANIAN CRISIS IN 1945-1946 AND THE BRITISH ATTITUDE The article discusses the Iranian crisis and the British attitude to in the period from 1945-1946. The Iranian crisis was an Anglo-Soviet dispute over the Middle East and it was the first crisis reffered to the Security Council of the United Nations (UN) for investigation. The world powers namely Great Britain, Soviet Union and United States were deeply involved in this crisis. It is contended that Great Britain regarded the UN not more than a political instrument to achieve its ultimate aim as a key player in international 169