վունք ունի ընտրությունների ժամանակ զինված ուժեր ուղարկել Իրանի բոլոր շրջանները 52:
Մամուլի տեղեկություններով դեկտեմբերի 9-ին իրանական կառավարությունը Զենջանի և Իրանական Քրդստանի հատվածում էր կենտրոնացրել իր ժանդարմերիան և մեծ թվով զրահատեխնիկա 53: Դեկտեմբերի 10-ին Ա. Ղավամը հեռագիր ուղարկեց Իրանական Ադրբեջանի գեներալ-նահանգապետ Ջավիդին, որտեղ հայտնում էր, որ կառավարական զորքերը նույն օրը մտնելու են Միանե � և որ դիմադրություն ցուցաբերելու դեպքում զորքերին հրամայված է խստորեն ճնշել այն 54: Նույն օրն իրանական կառավարության զինուժը, ինչպես նաև ամերիկացի ռազմական խորհրդական` գեներալ Ն. Շվարցկոպֆի անմիջական հրամանատարությամբ գործող ժանդարմերիան, մեծաքանակ ռազմական տեխնիկայի ուղեկցությամբ մուտք գործեց Իրանական Ադրբեջան և դաժան հաշվեհարդար տեսավ Իրանական Ադրբեջանի « դեմոկրատների » հանդեպ 55:
1947 թ. հոկտեմբերի 22-ին Ա. Ղավամը, իրանական մեջլիսում հանդես գալով, նշեց, որ խորհրդա-իրանական նավթային համաձայնագիրը ստորագրվել է ճնշման արդյունքում և առաջարկեց մեջլիսի անդամներին չվավերացնել այն 56: Նույն օրն իրանական մեջլիսը ձայների բացարձակ մեծամասնությամբ հրաժարվեց վավերացնել խորհըրդա-իրանական նավթային համաձայնագիրը 57:
Այսպիսով 1945-1946 թթ. իրանական ճգնաժամն իրականում Միջին Արևեքում գերիշխանության համար մղվող անգլո-խորհրդային մրցակցություն էր, որում ակտիվորեն ներքաշվեց ԱՄՆ-ը:
Այն հատկանշական էր նաև նրանով, որ ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր առաջին ճգնաժամն էր, որը բարձրացվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
52
Իսկանդարյան Գ., Իրանա-ամերիկյան հարաբերությունները 1942-1960 թվականներին, Երևան, 2011, էջ 40:
53
“ Известия”, 13.12.1946.
�
Քաղաք Իրանական Ադրբեջանի արևելյան մասում:
54
“ Известия”, 19.12.1946.
55
Международные отношения после Второй мировой войны, Том 1,( 1945- 1949гг.), Москва, 1962, с. 258.
56
Իսկանդարյան Գ., նշվ. աշխ., էջ 41:
57
Международные отношения после Второй мировой войны, Том 1,( 1945- 1949гг.), Москва, 1962, с. 259.
168