MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 167

գրավեցին Բուշեհրը, Աբադեհը, Քազերունը, Բանդար-Ամիրը և պաշա- րեցին Շիրազը: Խորհրդային մամուլն ու ռադիոն բացահայտ մեղադ- րում էին բրիտանական կառավարությանը ապստամբություն կազմա- կերպելու մեջ: Մեղադրանքներ էին հնչում հատկապես Ահվազի գլխա- վոր հյուպատոս Ալեն Չարլզ Տրոտտի, Սպահանում գլխավոր հյու- պատոս Ս. Ա. Կոլտի և ցեղային մասնագետ գնդապետ Հ. Ջ. Անդեր- վուդի հասցեին: Իրանական կառավարությունը հոկտեմբերի 1-ին պաշտոնապես պահանջեց, որ Տրոտտը պաշտոնից ազատվի 50 : Մի օր առաջ Նասեր խանը ապստամբ ցեղերի անունից իրանական կառա- վարությանը 24 ժամվա վերջնագիր ներկայացրեց` պահանջելով կառա- վարությունից Ֆարսի ցեղերին տրամադրել ինքնավարություն: Իրա- նական կառավարությունը չընդունեց վերջնագիրը, սակայն մեղմեց իր դիրքորոշումը և երկու շաբաթ անց համաձայնություն ձեռք բերվեց Նասեր խանի և Շիրազի կայազորի պետ գեներալ Զահեդիի միջև: Կա- ռավարությունը ճանաչեց ցեղերի պահանջների մեծ մասը: Հոկտեմբերի 17-ին Ղավամը հրաժարական տվեց և անմիջապես նոր կառավա- րության ձևավորումից հետո իր կառավարության կազմից դուրս թողեց երեք թուդեական նախարարներին 51 : Կարելի է ասել բրիտանական տեսանկյունից ցեղային շարժումը լիովին արդարացրեց իր նպատակը, քանի որ ապստամբության հետևանքով կանխվեց նաև Թուդեի ազդեցությունն Իրանի հարավում, որտեղ գտնվում էր Անգլո-իրանական նավթային ընկերությունը (ԱԻՆԸ): Միևնույն ժամանակ այն նաև առիթ հանդիսացավ Ա. Ղավամի համար իր կառավարությունից դուրս թողնելու թուդեական երեք նա- խարարներին` «ստիպված» լինելով կատարել ցեղերի պահանջը: Իրանից խորհրդային զորքերի դուրսբերումից հետո Ա. Ղավամը հայտարարագիր հրապարակեց, ըստ որի` մեջլիսի ընտրությունների ժամանակ կարգուկանոնի ապահովման նպատակով կառավարական զորքեր պետք է ուղարկվեին Իրանի բոլոր նահանգները: Այդ գաղա- փարը նոյեմբերի 27-ին իր հերթին ողջունել էր Իրանում ԱՄՆ դեսպան Ջ. Ալլենը` նշելով, որ իրանական կառավարությունը լիակատար իրա- համարվում էր հզոր կուսակցություններից մեկը և մեջլիսի 136 տեղից 35-ը տրվեց այդ կուսակցությունը: Տե՛ս Roosevelt Kermit, Arabs, oil and history, New York, 1949, p. 199. 50 “Известия”, 05.10.1946. 51 “Известия”, 22.10.1946. 167