MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 166

Ըստ երևույթին դա հանդիսանում էր իբրև հակընդդեմ քայլ Իրանի հյուսիսում ԽՍՀՄ անջատողական քաղաքականությանը: Թեհրանում նոր կառավարության ձևավորումից մեկ օր անց բրի- տանական զորքերը Հնդկաստանից սկսեցին անցնել Իրաքի տարածք` Բասրա: Իրաքյան կառավարությունը, խուսափելով հնարավոր բար- դություններից, հայտարարեց 44 , թե այդ քայլը նախատեսված է 1930 թ. անգլո-իրաքյան պայմանագրով 45 : Մի քանի օր անց Իրաքի անկա- խության կուսակցությունը պահանջեց, որ Խուզիսթանի նահանգը վերադարձվի Իրաքին` հիմնավորելով, որ այնտեղի բնակչության մե- ծամասնությունը արաբներ են: Միևնույն ժամանակ հարավային մի քանի ցեղապետեր սկսեցին բողոքներ հայտնել կառավարությանը` ի դեմս Թուդե կուսակցության «օր-օրի աճող ազդեցությանը» 46 : Ղավամը քննադատեց բրիտանական կառավարությանը Բասրա- յում զորքեր տեղակայելու վեաբերյալ` հիմնավորելով իր տեսակետը հնդկական կառավարության այն հայտարարությամբ, թե զորքերը կա- րող են օգտագործվել Իրանում բրիտանական շահերի պաշտպանու- թյան համար 47 : Սակայն բրիտանական արտաքին գերատեսչությունը հայտարարեց, որ զորքերը նախատեսված են Իրաքում նավթա րդյունա- բերության օբյեկտների պաշտպանության համար 48 : Սեպտեմբերի սկզբին Սպահանում բախթիարական ապստամ- բություն սկսվեց կառավարությունը տապալելու նպատակով, իսկ նույն ամսի 23-ին ցեղային ապստամբություն սկսվեց նաև Ֆարսում: Ղաշ- ղայի ցեղի առաջնորդ Նասեր խան Ղաշղայիի գլխավորությամբ ստեղծ- վեց ցեղային միություն` կազմված ղաշղայիներից, բախթիարներից, ինչպես նաև Ֆարսի և Խուզիսթանի ցեղերից: Նրանց պահանջն էր թուդեական նախարարներին հեռացնել կառավարությունից և իրենց տալ պառլամենտական արտոնություններ 49 : Ապստամբների ուժերը Արված հայտարարությունը տե'ս British forces for Basra, “The Advocate”, 06. 08. 1946 http://trove.nla.gov.au/ndp/del/article/69059684. 45 Պայմանագրի ամբողջ տեքստը տե'ս Anglo-Iraqi treaty of 1930 https://en.wikisource.org/wiki/Anglo-Iraqi_Treaty. 46 Lenczowski G., Russia and the West in Iran, 1918-1948, New York, 1949, p. 304: 47 “Известия”, 05.10.1946. 48 Lenczowski G., նշվ. աշխ., էջ 305: 49 Трубецкой В., Бахтиары (Оседло-кочевые племена Ирана), Москва, 1966, с. 97. Նշենք, որ արդյունքում 1947 թ. 15-րդ գումարման մեջլիսում Աշայեր կուսակ- ցությունը, որը կազմված էր հարավային ցեղերի ներկայացուցիչներից` 166 44