MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 165

1946 թ. ապրիլի 4-ին Անվտանգության խորհուրդը որոշում կայացրեց հետաձգել իրանական հարցի քննարկումը մինչև մայիսի 6- ը` հաշվի առնելով խորհրդային կողմի այն հայտարարությունը, որ Իրանից խորհրդային զորքերի դուրսբերումն արդեն սկսված է և միաժամանակ բանակցություններ են ընթանում իրանական կառա- վարության հետ 39 : Նույն օրը Թեհրանում Ա. Ղավամի և ԽՍՀՄ դեսպան Ի. Սադչի- կովի միջև ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի` կողմերը համա- ձայնվում էին ստեղծել խորհրդա-իրանական նավթային ընկերություն` 50 տարի ժամկետով 40 : Միևնույն ժամանակ Ա. Ղավամը բանակցություններ սկսեց Ջ. Փիշևարիի հետ, որի արդյունքում ճանաչեց Ադրբեջանի կառավարու- թյունը 41 , ինչպես նաև օրենք հրապարակեց պետական հողերը գյու- ղացիներին բաժանելու մասին: Դրա հետ մեկտեղ Իրանական Ադրբե- ջանի դպրոցներում թույլատրվում էր բացի պարսկերենից նաև տեղա- կան թյուրքերենով դասավանդումը 42 : Այդ ընթացքում բրիտանական կողմը սկսեց շահարկել իր մշտա- կան խաղաթուղթը` Իրանի հարավային ցեղերի գործոնը: Դեռ 1946 թ. սկզբին մոտ 300 զիված արաբներ, Իրաքից անցնելով Իրանի սահմանը, զինված հարձակում գործեցին Խորեմշահր քաղաքի վրա: Տեղեկությունների համաձայն` զինված արաբական խմբավորում- ները գլխավորում էին շեյխ Ջասեբն ու իր եղբայր Աբդուլա Ազիզը 43 : 39 U.N.S.C., Resolutions adopted and decisions taken by the Security Council in 1946, Resolution of 4 April 1946 http://repository.un.org/bitstream/handle/11176/88750/S_RES_3%281946%29- EN.pdf?sequence=2&isAllowed=y 40 Համաձայնագրի տեքստը տե՛ս Внешняя политика СССР, Сборник документов, Том 6, (сентябрь 1945г.-февраль 1947г.), с. 274. 41 ١٣٢٥٬۴٬٢١، ‫اطالعت‬ 42 ٬١٩٬۴،١٣٢۵‫اطالعت‬ 43 “Правда”, 23. 01. 1946. Նշված իրադարձությունը նշում է նաև Ջորջ Լենկ- զովսկին իր Russia and the West in Iran աշխատության 304 էջում` արաբների կողմից զինված հարձակումը վերագրելով բրիտանացիների հովանավորյալ Մոհամմերայի շեյխ Խազալին, սակայն իրականում հարձակումն իրականաց- րել էին նրա որդիները` Ջասեբն ու Աբդուլա Ազիզը, իսկ հայտնի շեյխ Խազալը մահացել էր դեռ 1936 թվականին և վարկածներից մեկի համաձայն սպանվել Ռեզա շահի հրամանով: Տե՛ս նաև` Cronin Stephanie, Tribal politics in Iran: Rural conflicts and the new state 1921-1941, New York, 2007. 165