MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 164

( ԱՄՆ) հարցը կբարձրացնի ԱԽ-ում, եթե նույնիսկ Իրանը չանի այդ քայլը 36:
Նյու Յորքում կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ԽՍՀՄ պատվիրակության ղեկավար Անդրեյ Գրոմիկոն հայտարարեց, որ իմաստ չունի Իրանի խնդիրը ներառել ԱԽ օրակարգ, քանի որ Իրանի և ԽՍՀՄ միջև արդեն համաձայնություն է ձեռք բերվել, և հունվարի 30-ի ԱԽ կայացրած որոշումն արդեն տվել է իր դրական արդյունքը, սակայն ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար Ջ. Բըրնզն առարկեց, որ երկու կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել, և 1942 թ. պայմանագրի խախտման պատճառով պետք է հարցը քննվի ԱԽ-ում 37:
Միաժամանակ բրիտանական արտաքին գերատեսչության շրջանակներում Անվտանգության խորհուրդը դիտարկվում էր զուտ Իրանում բրիտանական գերիշխանությունը պահպանելու միջոց, և ԱԽ-ում իրանական հարցի բարձրացումը հիանալի միջոց էր գրավելու նաև ԱՄՆ-ի ուշադրությունը, որն ըստ երևույթին հաջողվեց:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի արևելյան բաժնի ղեկավար Ռ. Հոուին դեռ ԱԽ հունվարի նիստի ժամանակ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդր Կադոգանի հետ զրույցում` ողջունելով իրանական կառավարության որոշումը ԱԽ-ում բարձրացնելու վերաբերյալ, միաժամանակ նշում էր. « Ցանկալի է, որ հիմա Իրանի կառավարությունն իր խնդիրը ՄԱԿ-ում բարձրացնելով` Անվտանգության խորհրդի բոլոր անդամների մոտ տպավորություն ստեղծի, որ խնդիրն իրականում իրանա-խորհրդային բնույթ է կրում, այլ ոչ թե Միջին Արևելքում գերիշխանություն տարածելու ռուս-բրիտանական հերթական մրցակցությունն է » 38:
Հակառակ պարագայում ԱՄՆ-ը, որը ՄԱԿ-ի անդամ է, կարող էր հեռու մնալ իրանական խնդրից և որպեսզի իրական խորհրդա-բրիտանական խնդիրը մնար ստվերում` խորհուրդ էր տալիս, որ Մեծ Բրիտանիան հանդես չգա իրանական ճգնաժամն Անվտանգության խորհըրդում կարգավորողի անմիջական նախաձեռնությամբ:
36
Truman H. S., նշվ. աշխ., էջ 94-95: Ինչպես նաև Shwadran B., նշվ. աշխ., էջ 72-73:
37
United Nations Security Council discusses Iran, 1946 https:// www. youtube. com / watch? v = 4pyKloTpGvY
38
Britain, the United Nations and the Iranian Crisis of 1946, Middle-East Journal of Scientific Research 18( 11), 2013, p. 1547.
164