MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 163

մնացել Իրանում` որոնք համապատասխանաբար դուրս կբերվեն պայ- մանագրով նշված ժամկետին 32 : Մարտի 1-ին Մոսկվայի ռադիոն հաղորդեց, որ Իրանի վար- չապետին չորս օր առաջ Մոսկվայում տեղեկացվել է, որ մինչև մարտի 2-ը խորհրդային զորքերը դուրս կբերվեն միայն Իրանի հյուսիս- արևելյան շրջաններից, որտեղ համեմատաբար իրավիճակը խաղաղ է, իսկ մյուս շրջաններում կշարունակեն մնալ այնքան, մինչև իրադրու- թյան կայունացումը 33 : Ըստ ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենի` Մոսկվայի այդ քայլը նշանակում էր, որ այսուհետ Իրանը բանակցելու էր ԽՍՀՄ հետ ատր- ճանակը գլխին պահված 34 : Մոսկվայի նման քայլով կարծես թե արդարանում էր նաև Իրա- նում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռ. Բուլլարդի վերոնշյալ մտահոգու- թյունները` կապված զորքերի դուրսբերման ժամանակացույցի հետ: 1946 թ. մարտի 5-ին Թավրիզում ԱՄՆ-ի փոխհյուպատոս Ռո- բերտ Ռոսսոուն ԱՄՆ-ի պետքարտուղարին գրած իր գաղտնի զեկույ- ցում տեղեկացնում էր, որ մարտի 3-4-ն ընկած ժամանակահատվածում խորհրդային 20 տանկեր և մեծ թվով բեռնատարներ դուրս գալով Թավրիզից` շարժվել են Թեհրանի ուղղությամբ, իսկ մի մասն էլ ըն- թացել դեպի Իրաքի սահմանը 35 : Հաջորդ օրը` մարտի 6-ին Մոսկվայում ԱՄՆ-ի հավատար- մատար Ջորջ Քենանն իր կառավարության անունից նոտա հանձնեց խորհրդային ղեկավարությանը, որում նշված էր, որ եռակողմ հա- մաձայնագրով նախատեսված ժամկետի լրանալուց հետո Իրանից զորքերը դուրս չբերելու խորհրդային կողմի որոշումը չի կարող ԱՄՆ-ի կառավարությանը որպես ՄԱԿ-ի անդամ` թողնել անտարբեր, և եթե մինչև մարտի 25-ը (Նյու Յորքում կայանալիք Անվտանգության խոր- հըրդի նիստը) Մոսկվան դուրս չբերի իր զորքերն, ապա հենց ինքը 32 Kirk G., նշվ. աշխ., էջ 66: Նույն տեղում: 34 Truman Harry S., Years of Trial and Hope 1946-1952, Vol. two, New York, 1956, p. 94. 35 The Vice Consul at Tabriz (Rossow) to the Secretary of State, FRUS, 1946, Vol. 7, The Near East and Africa, Doc. 244. 163 33