MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 162

Ծանոթանալով երկու կողմերի դիմում-բողոքներին` Անվտան- գության խորհուրդը նույն թվականի հունվարի 30-ի իր որոշման մեջ հայտարարեց, որ երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել լուծել խնդիրը միայն խաղաղ բանակցությունների միջոցով, որոնք սկսվելու են մոտ ապագայում, և որ միաժամանակ Անվտան- գության խորհուրդն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ տեղեկանալու և հարցում անելու բանակցությունների ըն- թացքի վերաբերյալ 28 : Այդ ընթացքում Իրանում Հաքիմիի կառավարությունը հրաժա- րական տվեց, և 1946 թ. հունվարի 26-ին իրանական մեջլիսը կրկին վարչապետի պաշտոնում ընտրեց Ահմեդ Ղավամ օս Սալթանեին  , ով բավականին մեծ փորձ ու հմտություն ունեցող քաղաքական գործիչ էր 29 : Կառավարության ղեկավարությունն ստանձնելուն պես` Ղա- վամն անմիջապես սկսեց զարմանալիորեն ջերմ տրամադրվածություն ցուցաբերել Խորհրդային Միության հանդեպ: 1946 թ. փետրվարի 19-ին Իրանի նորընտիր վարչապետը մեծ պատվիրակությունով մեկնեց Մոսկվա 30 ` բանակցելու խորհրդային ղեկավարության հետ, և ինչպես Վ. Բայբուրդյանն է նշում.` «իր հետ տանելով իրանական դիվանագի- տության ավանդական փափուկ բարձն 31 ու իրանական նավթի գայ- թակղությունը»: Այդ ընթացքում լրացավ պայմանագրով նշված մարտի 2-ի ժամ- կետը` սակայն պաշտոնական Մոսկվան կարծես թե չէր շտապում իր զորքերն ամբողջովին հանել Իրանից: Մինչ այդ ամերիկյան հրամանատարությունն արդեն ավարտել էր Իրանից իր զինուժի դուրսբերումը հունվարի 1-ին, իսկ Իրանի և Իրաքի բրիտանական զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը փետրվարի 23-ին հայտարարել էր, որ իր զինուժից միայն 600 հոգի է U.N.S.C., Resolutions adopted and decisions taken by the Security Council, The Iranian question http://repository.un.org/bitstream/handle/11176/88749/S_RES_2%281946%29- EN.pdf?sequence=2&isAllowed=y.  Ահմեդ Ղավամն Իրանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է հինգ անգամ, և սա նրա չորրորդ պաշտոնավարումն էր: 29 Shwadran B., նշվ. աշխ., էջ 72: 30 “Правда”, 2 0. 0 3. 1946. 31 Բայբուրդյան Վ., նշվ. աշխ., էջ 645: 162 28