գործնախարարությանն ուղղած իր նամակում` շեշտելով նաև բրիտանական հզորության և հեղինակության պահպանման անհրաժեշտության մասին: Ռոբերթսը գրում էր. « Եթե նույնիսկ Եվրոպայում և Հեռավոր Արևելքում Խորհրդային Միությունը կարող է սեփական անվտանգությունն ապահովել առանց վտանգելու բրիտանական, կամ նույնիսկ ամերիկյան շահերը, սակայն դժբախտաբար ԽՍՀՄ հարավային սահմանների դեպքում դա այլ խնդիր է, այստեղ ողջ Միջին Արևելքի անվտանգության և հեղինակության հարցն է սերտորեն միախառնված: Իրանում և Թուրքիայում Խորհրդային Միության նույնիսկ սահմանափակ հաջողությունները լուրջ հարված կհանդիսանա Բրիտանիայի համար ողջ Արաբական աշխարհում և Խորհրդային Միության ձգտումներին ցանկացած զիջում պետք է մանրակրկիտ քննարկել » 25:
Այսպիսով բրիտանական ղեկավարության բարձր շրջանակներում` մասնավորապես արտաքին գերատեսչությունում տիրում էր այն համընդհանուր կարծիքը, որ եթե Մեծ Բրիտանիան ցանկանում էր մնալ աշխարհի գերտերությունների շարքում, ապա Միջին Արևելքը պիտի լիներ միայն իր ազդեցության ոլորտում:
Միևնույն ժամանակ իրանական կառավարությունը` տեսնելով արտգործնախարարների հանդիպումների և բողոք-նոտաների տված զրո արդյունքը` որոշեց Իրանի հարցը բարձրացնել Միավորված ազգերի կազմակերպության( ՄԱԿ) Անվտանգության խորհրդում:
1946 թ. հունվարին իրանական պատվիրակության ղեկավար Հ. Թաղիզադեն նամակով դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարին` որում Խորհրդային Միությանը մեղադրում էր Իրանի ներքին գործերին միջամտելու մեջ և հույս հայտնում, որ Անվտանգության խորհուրդը կկարգավորի Իրանի հարցը 26: Սակայն խորհրդային պատվիրակության ղեկավար Ա. Վիշինսկին մերժեց իրանական կողմի բոլոր մեղադրանքները` միաժամանակ հայտարարելով նաև, որ տվյալ խնդիրը վերաբերում է միայն Իրանին և Խորհրդային Միությանը և իմաստ չունի, որ երկու վաղեմի հարևանների հարցը քննվի ՄԱԿ-ում 27:
25
Նույն տեղում:
26
Foreign Relations of the United States( այսուհետ` FRUS), 1946, The Near East and Africa, Vollume 7, Doc. 224, https:// history. state. gov / historicaldocuments / frus1946v07 / d224.
27
FRUS, 1946, The Near East and Africa, Vollume 7, Doc. 222. 161