MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 160

կոչելով 1921 թ. խորհրդա-իրանական պայմանագիրը 20 : Մոսկովյան հանդիպման ընթացքում Էռնեստ Բևինն էլ իր հերթին առաջարկեց ստեղծել հանձնաժողով` բաղկացած ԱՄՆ, ԽՍՀՄ և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներից, որը պետք է զբաղվեր Իրանի խնդրով, սակայն այդ գաղափարը խորհրդային կողմը նույնպես մերժեց 21 : Նշենք, որ հա- տուկ հանձնաժողովի ստեղծման գաղափարը դժգոհություն առաջաց- րեց նաև հենց Իրանում, և մեջլիսը կրկին Մ. Մոսսադեղի առաջարկով դեմ արտահայտվեց այդ գաղափարին, չնայած վարչապետ Հաքիմին հակված էր հանձնաժողովի ստեծմանը` պայմանով, որ իրանական կողմը նույնպես իր երկու ներկայացուցիչն ունենա հանձնաժողովում 22 : Այսպիսով արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը ոչ մի դրական քայլ չարձանագրեց Իրանի հարցում և չարդարացրեց իրանական կողմի սպասումները: Իրանի խնդրում բրիտանական կողմի դիրքորոշումն արտա- ցոլվում է նաև Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիդեր Բուլլարդի 23 1946 թ. հունվարի նամակում` հասցեագրված Էռնեստ Բևինին, որում իր մտահոգությունն էր հայտնում այն հետևանքների մասին, որոնք կարող էին առաջանալ մինչև նույն թվականի մարտի 2-ը Խորհրդային Միության կողմից զորքերն Իրանից դուրս չբերելու դեպքում` մաս- նավորապես նշելով. «Ես մտավախություն ունեմ, որ Խորհրդային Միությունը հնարավոր է անտեսի 1942 թ. պայմանագիրը և մարտի 2-ի ժամկետի լրանալուց հետո էլ անորոշ ժամանակով մնա Իրանում այնքան, մինչև Իրանը վերջնականապես ենթարկի իրեն» 24 : Նամակը ենթադրել է տալիս, որ Մեծ Բրիտանիան պետք է վերադասավորեր իր ռազմավարությունը և մինչ այդ, քայլեր ձեռնար- կեր` թույլ չտալու դեպքերի նման զարգացումը: Նման տեսակետ էր հայտնում նաև Մոսկվայում բրիտանական գործերի հավատարմատար Ֆրենք Ռոբերթսը Մեծ Բրիտանիայի արտ- 20 Ըստ 1921 թ. խորհրդա-իրանական պայմանագրի 6-րդ կետի Խորհրդային Միությունը կարող էր զորք մտցնել Իրան, եթե Իրանի տարածքն օգտագործվեր որպես պլացդարմ ԽՍՀՄ դեմ հարձակման համար: Պայմանագրի ամբողջ տեքստը տե'ս Hamzavi A. H., նշվ. աշխ. Էջ 70: 21 Hamzavi A. H., նշվ. աշխ., էջ 46: 22 ،‫لنگرودی‬ ‫راسخی‬ ‫احمد‬ , նշվ. աշխ., էջ 113-115: 23 Ռիդեր Բուլլարդն Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանն էր 1944-1946 թթ.: 24 Britain, the United Nations and the Iranian Crisis of 1946, Middle-East Journal of Scientific Research 18 (11), 2013, p. 1546. 160