MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 159

1945 թ. նոյեմբերի 16-ին արդեն ձևավորված Դեմոկրատական կուսակցությունն ապստամբություն բարձրացրեց իրանական կառա- վարության դեմ` պահանջելով Իրանական Ադրբեջանին տրամադրել ինքնավարություն 14 : Երեք օր անց Թեհրանը կառավարական զորքեր ուղարկեց, որպեսզի ճնշի ապստամբությունը, սակայն ուղարկված զոր- քերը խորհրդային զորամիավորումների կողմից կանգնեցվեցին Ղազ- վինի շրջանում 15 : Միևնույն ժամանակ Խորհրդային Միությունը նմանատիպ ան- ջատողական շարժում կազմակերպեց նաև Իրանական Քրդստանում: Շարժման կենտրոն հանդիսացավ Մահաբադ քաղաքը, իսկ շարժման ղեկավարությունն իր ձեռքը վերցրեց տեղի քրդական ցեղերի հոգևոր առաջնորդ Ղազի Մոհամմադը 16 : Քրդերը գումարեցին Քրդստանի դեմոկրատական կուսակցության համագումար, որտեղ առաջ քաշեցին իրենց պահանջները` մասնավորապես քրդերենի պաշտոնական գոր- ծածում, ինչպես նաև Իրանի տարածքում քրդական ինքնավարության տրամադրում 17 : Ստեղծված իրավիճակից ելնելով` Իրանի արտաքին գործերի նախարարությունը նոտա հղեց Իրանում ԽՍՀՄ դեսպանա- տուն, որում խորհրդային կողմին մեղադրում էր Իրանական Քրդստա- նում տեղի ունեցող իրադարձություններին անմիջական աջակցություն ցուցաբերելու մեջ 18 : Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջեյմս Բըրնզի` արտգործնախա- րարների մոսկովյան հանդիպման ժամանակ Իոսիֆ Ստալինն ակ- նարկեց, թե մինչև 1946 թ. մարտի 2-ը Իրանից խորհրդային զորքերի դուրսբերումը կախված է իրանական կառավարության հետագա քայլե- րից` հիմնավորելով, որ Բաքվի նավթահորերը շատ մոտ են գտնվում իրանական սահմանին և պետք է պահպանվեն Խորհրդային Միության դեմ Իրանի հնարավոր գործողություններից 19 ` միաժամանակ վկայա- Kirk G., նշվ. աշխ., էջ 59: Նույն տեղում: 16 Roosevelt Archie, The Kurdish Republic of Mahabad, The Middle East journal, July, 1947, p. 253. 17 Նույն տեղում: 18 Внешняя политика СССР, Сборник документов, Том 6, (сентябрь 1945г.- февраль 1947г.), с. 88. 19 Byrnes James F., Speaking frankly, New York, 1947, pp. 119-120. 159 14 15