MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 158

Պարսից ծոցում և անհրաժեշտություն է տեսնում կրճատել իր զինուժն Իրանում 8 : Միայն Պոտսդամի կոնֆերանսի ժամանակ բրիտանական կողմին հաջողվեց Իոսիֆ Ստալինի «ուշադրությունը հրավիրել» Իրա- նից զորքերի դուրսբերման հարցի վրա: Կոնֆերանսի ժամանակ հա- մաձայնություն ձեռք բերվեց դաշնակիցների զորքերը դուրս բերել միայն Թեհրանից, իսկ Իրանի մյուս տարածքներից զորքերի դուրս- բերման հարցը որոշվեց քննարկել սեպտեմբերին Լոնդոնում կայա- նալիք արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ 9 : Մինչ այդ ամերիկյան ղեկավարությունը հայտարարեց, որ ամերիկյան զորքերի հիմնական մասի դուրսբերումը կավարտվի մինչև նոյեմբերի 1-ը 10 : 1945 թ. սեպտեմբերի 6-ին Ջաֆար Փիշևարիի գլխավորությամբ Իրանական Ադրբեջանում ստեղծվեց Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունը: Նոր կուսակցության հիմնական պահանջներից էր Իրանի կազմում Ադրբեջանի ինքնավարության տրամադրումը և տեղի թյուրքերեն լեզվի պաշտոնական կիրառումը 11 : 1945 թ. սեպտեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայի արտգործնա- խարար Էռնեստ Բևինը նամակով դիմեց ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Վ. Մոլոտովին, որում առաջարկում էր զորքերի հիմնական մասի դուրսբերումն ավարտել մինչև դեկտեմբերի կեսը` բացառու- թյամբ հարավային և հյուսիսային շրջանների, իսկ ամբողջական դուրսբերումն ավարտել մինչև 1946 թ. մարտի 2-ը: Սակայն Մոլոտովն իր պատասխան նամակում մերժեց այդ առաջարկը` նշելով, որ զոքերի դուրսբերման հարցը կքննարկվի միայն նշված ժամկետին 12 , և որ խորհրդային կառավարությունն անհրաժեշտ չի գտնում այդ հարցը քննարկել արտգործնախարարների հանդիպման ժամանակ 13 : 8 Նույն տեղում: Թեհրան-Յալթա-Պոտսդամ, Փաստաթղթերի ժողովածու, Երևան, 1970, էջ 306: 10 George K., The Middle East 1945-1950, London, 1954, էջ 57: 11 “Известия”, 14. 09. 1945. 12 Քանի որ Գերմանիայի դաշնակից Ճապոնիան կապիտուլյացիա ստորագրեց 1945 թ. սեպտեմբերի 2-ին, ապա ըստ պայմանագրի Իրանի տարածքից դաշ- նակից զորքերի դուրսբերման վերջնաժամկետ հանդիսացավ 1946 թ. մարտի 2- ը: Տե՛ս Политика Англии на Ближнем и Среднем Востоке (1945-1965), Москва, 1966, с. 338. 13 Hamzavi A.H., նշվ. աշխ., էջ 123: 158 9