MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 157

նաև Խորհրդային Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար Միր Ջաֆար Բաղիրովին 4 : Բրիտանական կառավարությունն իր հերթին մեծապես ան- հանգստացած էր պատերազմի ընթացքում Իրանում ԽՍՀՄ դիրքերի ամրապնդմամբ, քանի որ այն շարունակում էր Իրանը դիտարկել իբրև իր «ազդեցության գոտի» և կարելի է ասել անհամբեր սպասում էր պատերազմի ավարտից հետո Իրանի հյուսիսից խորհրդային զորքերի դուրսբերմանը: 1945 թ. մայիսի 3-ին Իրանի վարչապետ նշանակվեց Իբրահիմ Հաքիմին 5 , ով մայիսի 19-ին պաշտոնապես դիմեց Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ և ԽՍՀՄ կառավարություններին Իրանից դաշնակիցների զոր- քերի վաղաժամկետ դուրսբերման պահանջով` հիմնավորելով իր պահանջը Գերմանիայի հետ պատերազմի ավարտով: Համաձայն 1942 թ. հունվարի 29-ի Մեծ Բրիտանիայի, Խորհրդային Միության և Իրանի միջև կնքված եռակողմ համաձայնագրի` անգլո-խորհրդային զորքերը պետք է դուրս բերվեին Իրանից բոլոր ռազմական գործողությունների ավարտից հետո վեց ամսվա ընթացքում 6 : Ստեղծված իրավիճակում բրիտանական կողմն անմիջապես պաշտպանեց Իրանի կառավարության դիրքորոշումը և Մոսկվայում իր դեսպան Արչիբալդ Քլարք Քերրի միջոցով նամակ ուղղեց ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմատ` առաջարկելով Իրանից դուրս բերել զորքերը վաղաժամկետ, սակայն խորհրդային կողմը չարձագանքեց դեսպանի նամակին 7 : ԽՍՀՄ կողմից պատասխան չեղավ նաև ԱՄՆ-ի դեսպան Էվերիլ Հարրիմանի նամակին, որում հաղորդվում էր, որ ամերիկյան հրամանատարությունն ավարտել է իր առաքելությունը 4 ԽՍՀՄ կենտկոմի կողմից Մ. Բաղիրովին ուղարկված գաղտնի փաստա- թղթերը` կապված Իրանի հյուսիսային շրջաններում անջատողական շար- ժումների հրահրման, ինչպես նաև այդ տարածքներում «Ադրբեջանի դեմոկրա- տական կուսակցություն» ստեղծելու վերաբերյալ տե՛ս New evidence on the Iran crisis 1945-46, From the Baku archives, Cold war international history project bulletin, Issue 12/13, www.wilsoncenter.org/sites/default/files/CW/HPBulletin12_13_p4_0.pdf 5 Shwadran B., The Middle East, oil and the Great Powers, New York, 1955, p. 69. 6 Եռակողմ համաձայնագրի ամբողջ տեքստը տե՛ս Hamzavi Abdol Hossein, Persia and The Powers, London, 1946, p. 123. 7 Yegorova N., The Iran crisis of 1945-46: A view from the Russian archives, www.wilsoncenter.org/sites/default/files/Working%20Paper%20%2315.pdf 157