MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 156

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՀԱՅԿ (ԱԻ) 1945-1946 ԹԹ. ԻՐԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Իրանի ողջ տարածքը բռնազավթված մնաց դաշնակիցների` Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ զինված ուժերի կողմից, որոնց միջև այդ ընթացքում պայքար սկսվեց իրանական նավթի համար: 1943 թ. վերջին և 1944 թ. սկզբին անգլո-հոլանդական Ռոյալ դատչ շելլ, ամերիկյան Սինքլեյր և Սթանդարթ օյլ ընկերություններն իրանա- կան կառավարության հետ բանակցություններ սկսեցին Իրանի Բելու- ջիսթան նահանգում նավթային կոնցեսիա ձեռք բերելու համար 1 : Տես- նելով այդ քայլը, Խորհրդային Միությունն իր հերթին 1944 թ. սեպ- տեմբերի 10-ին Թեհրան ուղարկեց կառավարական հանձնաժողով` ԽՍՀՄ արտաքին գործերի կոմիսարի տեղակալ Սերգեյ Քավթարաձեի գլխավորությամբ, ում հանձնարարված էր իրանական կառավարու- թյան հետ բանակցություններ սկսել Իրանի հյուսիսային շրջաններում նավթային կոնցեսիա ձեռք բերելու նպատակով 2 : Սակայն նավթի շուրջ բանակցությունները մեծ դժգոհություն առաջ բերեցին իրանական կառավարական շրջանակներում, և 1944 թ. դեկտեմբերի 2-ին մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Մոսադեղի առաջարկությամբ մեջլիսն օրենք ընդունեց, ըստ որի արգելվում էր նավթային կոնցեսիայի վերա- բերյալ բանակցություններ վարել ցանկացած օտարերկրյա պետության կամ ընկերության հետ` մինչև պատերազմի ավարտը 3 : Այնուհետև Խորհրդային Միության ղեկավարությունը սկսեց ակտիվ նախապատրաստություն տեսնել Իրանական Ադրբեջանում (Ատրպատական) և Քրդստանում անջատողական շարժումներ իրա- կանացնելու ուղղությամբ: Այդ մտահղացման իրականացումը հանձ- նարարված էր Լավրենտի Բերիային, Վյաչեսլավ Մոլոտովին, ինչպես 1 Բայբուրդյան Վ., Իրանի պատմություն, Երևան, 2005, էջ 639: ،‫نفت‬ ‫موج‬ ،‫لنگرودی‬ ‫راسخی‬ ‫احمد‬ 3 ‫لنگرودی‬ ‫راسخی‬ ‫احمد‬ , նշվ. աշխ., էջ 108 156 2 ١٠٠.‫ص‬،١٣٨٦،‫تهران‬