MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 154

ուներ նաև «Արևելյան» բանակում կատարել նշանակումներ և իր նախընտրած պահին վերադառնալ Ֆրանսիա 8 : Վերադառնալով Ֆրանսիա` Բոնապարտը Թալեյրանի և մի շարք պաշտոնյաների աջակցությամբ 1799 թ. նոյեմբերին վերջ դրեց Դիրեկ- տորիայի վարկաբեկված իշխանությանը և որպես երկրի «առաջին կոնսուլ» (փաստացի ղեկավար)` նույն թվականի դեկտեմբերին խա- ղաղության առաջարկով դիմեց Մեծ Բրիտանիային և Ավստրիային, սակայն ապարդյուն 9 : Շուտով գրանցվեցին Ավստրիայի պարտությունները 1800 թ. ընթացքում, որոնց հետևեց հաշտության կնքումը 1801 թ. փետրվարին` արդեն վերջինիս խնդրանքով: Այս ընթացքում իր դաշնակիցների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հակաֆրանսիական խմբավորման շարքերն էր լքել Ռուսաստանը, որի կայսր Պավել I–ի և առաջին կոնսուլի միջև ձևավորվել էին ջերմ հարաբերություններ (ինչը հարուցել էր Մեծ Բրիտանիայի անհանգստությունը): Ավելին` նախա- տեսվում էր ռուս-ֆրանսիական ռազմական արշավանք դեպի Հնդկաս- տան, որին, սակայն, վիճակված չէր իրականանալ, քանզի բրիտա- նական ֆինանսավորմամբ իրականացված պալատական հեղաշրջման արդյունքում 1801թ. մարտին Պավել I-ը սպանվեց 10 : Մինչ այդ` 1800թ. դեկտեմբերին, անհաջող մահափորձ էր կատարվել Բոնապարտի դեմ, որում նույնպես լոնդոնյան իշխանություններն ունեցել էին էական դերակատարություն: Այնուամենայնիվ, երկրորդ հակաֆրանսիական խմբավորումը ևս պարտություն կրեց, և Մեծ Բրիտանիան կրկին մնաց առանց դաշնակիցների (ինչպես և 1797 թ.): Եվ նույնիսկ «Արևելյան» բանակի մնացորդների` բրիտանացիներին անձնատուր լինելու հան- գամանքը (1801 թ. օգոստոս) ի զորու չէր փոխել պատերազմի ար- դյունքների ընդհանուր պատկերը: Արդյունքում Մեծ Բրիտանիան ստիպված էր 1802թ. մարտին Ֆրանսիայի հետ կնքել Ամիենի հաշ- տության պայմանագիրը, ինչն, ըստ էության, ընդամենը ժամանա- կավոր դադար եղավ: Այսպիսով` անհրաժեշտ է արձանագրել այն իրողությունը, որ վերը հիշատակված ռազմական գործողությունների ընթացքում Ֆրան- սիային այդպես էլ չհաջողվեց սասանել Մեծ Բրիտանիայի ռազմական Наполеон – “Избранные произведения”, с. 616. Исдейл Ч. Дж., Наполеоновские войны. 1997, с. 28; Ленц Т., там же, 2008, с. 65. 10 Троицкий Н. А., Там же, с. 67, տե՛ս նաև՝ Тарле Е. В., Наполеон. М., 2011, с. 106. 154 8 9