MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 152

ընտրյալ ստորաբաժանումներից կազմված շուրջ 38 հազարանոց բանակ 3 : Հատկանշական է, որ Բոնապարտի համար Արևելյան (եգիպտա- կան) արշավանքն (1798-1801 թթ.) ուներ ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաև` գիտական նշանակություն: Բացառապես Նապոլեոն Բոնա- պարտի շնորհիվ էր, որ արշավանքին տրվեց նաև գիտական բնույթ, ինչն ավելորդ անգամ վկայում է նրա բացառիկ և բազմակողմանի ընդունակություններով օժտված լինելու մասին 4 : Արշավանքը մեկնարկեց Թուլոնի նավահանգստից 1798 թ. մայի- սին, և բանակի հետ միասին Եգիպտոս ուղևորվեցին նաև մեծ թվով արվեստագետներ ու գիտնականներ, որոնց թվում էին նաև անվանի Դ. Վ. Դենոնն ու Է. Ֆ. Ժոմարը 5 : Վերջիններիս առաքելությունը քաղա- քակիրթ աշխարհին անհայտ մնացած եգիպտական հնամենի քաղաքա- կրթությանը վերաբերող տարրերի բացահայտումն ու լուսաբանումն էր: Արդյունքում 1802 թ. լույս տեսավ Դենոնի «Ճանապարհորդություն Վերին և Ստորին Եգիպտոսում» աշխատությունը, որում հեղինակը ներկայացրել էր գիտարշավի պատմությունն ու արդյունքները: Այդ արդյունքների հիման վրա հետագա տարիների ընթացքում լույս տե- սավ նաև «Եգիպտոսի նկարագրությունը» բազմահատոր աշխատու- թյունը: 1798 թ. օգոստոսին գեներալ Բոնապարտի կողմից Կահիրեում հիմնվեց Եգիպտական ինստիտուտը, որի առաջին նախագահ նշա- նակվեց ֆրանսիացի մաթեմատիկոս Գասպար Մոնժը: Արևելյան ար- շավանքի ընթացքում էր, որ հայտնաբերվեց Ռոզեթյան արձանագրու- թյունը, ինչի շնորհիվ էլ հետագայում եգիպտագիտության բնագավա- ռում իր շլացուցիչ հաջողություններն արձանագրեց ֆրանսիացի գիտնական Ֆրանսուա Շամպոլյոնը 6 : 1801 թ. արձանագրությունը` որ- պես ավար, առգրավվեց բրիտանացիների կողմից, և ներկայումս այն Ленц Т., Наполеон. М., 2008, с. 46, համեմատիր նաև՝ Cole J., Napoleon's Egypt: Invandig the Middle East, New York, 2007, p. 8; Barthorp M., Napoleon's Egyptian Campaigns, London, 1978, p. 7-8. 4 Արշավանքի նապոլեոնյան հոգևոր-գաղափարական բովանդակության մասին տե՛ս Fulinska A., Ancient Topics in Napoleon's Proclamations to the Army, Classica Cracoviensia, XVI, 2013, pp. 30-43. 5 Наполеон - “Избранные произведения”, Москва, 1956, с. 393, 617. 6 The Encyclopedia of the French Revolutionary and Napoleons Wars: a political, social, and military history, editor Gregory Fremont-Barnes, vol. III, R-Z, Santa Barbara-Denever-Oxford, 2006, pp. 827-828. 152 3